Հանդիպում «Օրակարգ»ի խմբագրի հետ Սան Ֆրանսիսկոյում

Հանդիպում «Օրակարգ»ի խմբագրի հետ Սան Ֆրանսիսկոյում

Կիրակի, Սեպտեմբեր 15-ին Սան Ֆրանսիսկոյի ՀՅԴ Քրիստափոր կոմիտէի հիւրն էր ՀՅԴ Արևմտեան շրջանի պաշտօնաթերթ՝ «Օրակարգ»ի խմբագիր Զարեհ Աճէմեանը, որը հրաւիրուած էր հայ մամուլի և առանձնապէս «Օրակարգ»ի մասին բացատրութիւններ տալու համար:

Հանդիպմանը մասնակցում էին Սան Ֆրանսիսկոյի և Սան Հոզէի շրջանների ընկերներ:

Աճէմեանը ներկայացրեց «Օրակարգ»ին ծնունդ տուող պայմաններն ու բացատրեց այն մարտահրաւէրները որին բախուեց «Օրակարգ»ե անցնող երկու և կէս տարիների ընթացքին: Ներկայացրեց թերթի բովանդակութեան ուղիներն ու կուսակցական պաշտօնաթերթի սահմանումները կանգ առնելով կուսակցական կամ դաշնակցական թերթ հասկացողութիւնների վրայ: Նա նաև ներկայացրեց երթի տարածման եղանակները, ֆինանսական իրավիճակը և այն փորձառութիւնը որով կարելի է օպտիմալացնել մամուլի աշխատանքը: Ապա ներկայացրեց ներկայ իրավիճակը և որոշումները շրջանի մամուլի կապակցութեամբ: Նա իր խօսքը աւարտեց հետևեալ հաստատումով՝ «Մեր շրջանի պաշտօնաթերթի վերջնական իրավիճակը ինչ էլ որ լինի՝ «Օրակարգ»ը կը մնայ այն փարոսը որ մեր կազմակերպութեան ամենայ ծանր օրերին լուսաւորեց մեր ուղին:

Վերջում եղան հարց ու պատասխաններ:

Share