Հանդիպում ՀՅԴ անդամ մտաւորականների, գիտնականների ու հասարակական գործիչների հետ

Հանդիպում ՀՅԴ անդամ մտաւորականների, գիտնականների ու հասարակական գործիչների հետ

Իշխան Սաղաթելեանի ֆէյսբուքի գրառումից տեղեկանում ենք՝

Երեկ աշխատանքային ծանրաբեռնուած օրն աւարտեցինք ՀՅԴ անդամ մտաւորականների, գիտնականների ու հասարակական դաշտի յայտնի գործիչների հետ հանդիպումով։

Հիմնական օրակարգային հարցերը, բնականաբար, հայրենիքի, պետականութեան, Արցախի շուրջ ծառացած մարտահրաւէրների մասին էին, որոնց շուրջ լսեցինք բազմաթիւ մտահոգութիւններ եւ առաջարկներ։

Այդ համատեքստում խօսել ենք նաեւ «Դիմադրութիւն» շարժման առաջիկայ քայլերի եւ ծրագրերի մասին:

Ներկաների տարաբնոյթ հարցադրումների, կարծիքների եւ դիտարկումների մէջ կարմիր թելի նման անցնում էր յայտնի գիծը՝ պէտք է օր առաջ ազատուել այս իշխանութիւններից եւ ձեռնամուխ լինել հայրենիքի վերաշինմանը։

Share