Շաբաթ Ապրիլ 2ին կայացաւ ՀՅԴ ԱՄՆ արևմտեան շրջանի Կենտրոնական Կոմիտէի նիստ ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Խաժակ Մկրտիչեանի և ՀՅԴ անդամ, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւոր՝ ընկ. Արթուր Խաչատրեանի մասնակցութեամբ:
Ընկ. Արթուր Խաչատրեանը հիւրաբար շրջանում է գտնւում Կիրակի օրը Ալեքս թատրոնում կայանալիք ՀՅԴ օրուայ տօնակատարութեան առիթով: Օգտուելով ընկ. Արթուրի ներկայութիւնից կենտրոնական կոմիտէն իրազեկ դարձաւ Հայաստանում և յատկապէս Արցախում տեղի ունեցած անցուդարձերից:
Քննարկուեցին նաև ամերիկահայ համայնքի մասնակցութեան մանրամասները Հայաստանի և Արցախի վերականգնման գործընթացներում: Լայնօրէն քննարկուեցին քաղաքական և կազմակերպական հարցեր: