Թուրքիայում Մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրութիւններից արդիւնքում Դատուանի քաղաքապետի պաշտօնը ստանձնելուց յետոյ Մումին Էրոլը հեռացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր աշխատասենեակում կախուած լուսանկարը եւ տարածել այն հանելու նկարները։ Էրոլի նկատմամբ հետաքննութիւն է սկսուել «նախագահին վիրաւորելու» յօդուածով։
Դատուանի հանրապետական դատախազութիւնը հետաքննութիւն է սկսել քրդամէտ Ժողւուրդների հաւասարութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութիւնից (DEM Parti) Դատուանի քաղաքապետ ընտրուած Մումին Էրոլի դէմ՝ «նախագահին վիրաւորելու» յանցագործութեան համար։
Յետաքննութիւնը սկսուել է այն բանից յետոյ, երբ Էրոլը, ով այցելել է իր գրասենեակ ընտրութեան վկայականը ստանալուց յետոյ, հեռացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պատից կախուած լուսանկարը եւ այդ նկարները տարածել սոցիալական ցանցերում։