Մայիս 28ի տօնակատարութիւն Գլենդելում

Մայիս 28ի տօնակատարութիւն Գլենդելում

Հովանաւորութեամբ՝ Հ.Յ.Դ. Արեւմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի և Կազմակերպութեամբ՝ Կեդրոնական Կոմիտէի Հանրային Յարաբերութիւններու Յանձնախումբի Կիրակի Մայիս 28ի երեկոյեան տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 105-րդ Ամեակին նուիրուած ժողովրդական միջոցառումը Գլենդելի Քաղաքապետարանի Փըրքինզ Պլազա բացօթեայ հրապարակում: Հրապարակը զարդարուած էր Արամ մանուկեանի մեծ պատկերով և Արցախի ազատամարտի պատկերներով զարդարուած լուսանկարներով:

Հայաստանի և Արցախի ազգային հիմներով բացուած հանդիսութիւնը յանձնախմբի կողմից բացուած յայտարարեց ՀԵԴական Նարեկ Գույումճեանը: Նարեկ Գոյումճեանը ներկայացրեց նաև իր բացման խօսքը: (բոլոր արտասանուած խօսքերի մանրամասնութիւնը տեսնել այստեղ՝  https://fb.watch/kVCzKsCSge/ )

Հանդիսութեան ներկայ էին նաև պաշտօնական հիւրեր որոնցից խօսք առան նահանգային ծերակուտական Փորթանթինոն, Քալիֆորնիայի համագումարի ներկայացուցիչ Ֆրիդման, Գլենդելի Քաղաքային Խորհրդի անդամներ Էլէն Ասատրեան և Արդի Քասախեանը: Գրեթէ բոլոր խօսք առնողները հիմնականում անդրադարձան Հայաստանի և յատկապէս Արցախի այսօրուայ պայմաններին և դատապարտեցին Ադրբեջանականն անմարդկային շրջափակումն ու շեշտեցին, որ Արցախի ժողովրդի իրաւունքն է ինքնիշխան ապրել և գոյատևել իր հայրենիքի հողերի վրայ:

Ապա Հ.Յ.Դ. Արեւմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի անդամ Հովիկ Սալիպան ներկայացրեց օրուայ խօսքը, որը ևս հիմնականում շօշափում էր այսօրուայ Հայաստանի պայմաններն ու շեշտում ազգային պետականութիւն ունենալու անհրաժեշտութեան հարցը:      

Հովիկ Սալիպայի ելոյթին փոխարինեց Ամերիկայի Միացեալ Նահանգների Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեանի ելոյթը:

Միջոցառման Գեղարուեստական բաժնում ներկայացան ասմունքներ Րաֆֆի Սարեանից, ելոյթ ունեցան Արարատ Պարային Ստուդիոյի Սաները և Արարատ ազգագրական պարի համոյթը: Ազգագրական պարերին միացաւ նաև ներկայ բազմութիւնը տօնական տրամադրութեամբ:

Ապա հերթաբար յեղափոխական երգերով ելոյթ ունեցան Դրօ Գրիգորեան, Արա սահակեան և Լալա Երեմեանը: Յեղափոխական երգերի անզուգական մենակատար Գառնիկ Սարգիսեանի Արիւնոտ Դրօշով փակուած յայտարարուեց միջոցառումը:                        

Միջոցառման ամբողջական տեսանիւթը հասանելի է այստեղ՝  https://fb.watch/kVCzKsCSge/

Share