Մայիս 28ի տօնակատարութիւն բրբէնքում

Մայիս 28ի տօնակատարութիւն բրբէնքում

Ս․ թ․ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետութեան կազմաւորման առթիւ Հայկական նախագծի (թագ) համահիմնադիր Էդգար Էլբակեանը հանդէս է եկել «Մայիսի 28․ տեսութիւն եւ պետականաստեղծում» հանրային բանախօսութեամբ։ Միջոցառումը կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Բուրբանկի «Նիկոլ Աղբալեան» կոմիտէն։

Բացման խօսքով հանդէս եկաւ իրավաբան Ռոբերտ Մարգարեանը իսկ հանդիսութիւնը վարում էր Լալա Երեմեանը: Գեղարուեստական բաժնում ասմունքով հանդէս եկան Վահէ Համբարձումեանը և ասմունքող Րաֆֆի Սարեանը:

Իր ելոյթում Է․ Էլբակեանը տեսութեան կարգով ներկայացրել է Հայաստանում հաստատուած քաղաքական համակարգի էութիւնը, դրա պրոթուրքական բնոյթն ու հետապնդած նպատակները։ Բանախօսութեան երկրորդ՝ պետականաստեղծմանը վերաբերող բաժնում Է․ Էլբակեանը զուգահեռներ է տարել 1918 թ․-ի եւ այսօրուայ միջեւ՝ առանձնացնելով ազգային-ազատագրական պայքարի համար անհրաժեշտ մի քանի բաղադրիչներ, որպիսիք են կարող առաջնորդը եւ նրա քաղաքական թիմը, արհեստաւարժ կադրային ապարատը, ազգային ոգին եւ անձնազոհ նուիրումը, նիւթական բազան, արտաքին դաշինքները։

Բանախօսութիւնից յետոյ մեր կազմակերպութեան համահիմնադիրը հանգամանօրէն պատասխանել է ներկաներին յուզող բազմաթիւ հարցերին։ Բանախօսութեան եւ հարցուպատասխանի տեսագրութիւնը հնարաւոր է դիտել «Նիկոլ Աղբալեան» կոմիտէի Ֆէյսբուքի էջում՝ https://www.facebook.com/ARFBurbank/videos/1604173567090953/

Գործունեութեան առաջին իսկ օրուանից՝ Հայկական նախագիծը մեծ տեղ է յատկացրել Սփիւռքի հետ յարաբերութիւններին՝ համարելով դրանք կենսական Սփիւռքի եւ Մայր Հայրենիքի անբաժանելի շահերի տեսանկիւնից։

Share