Սփիւռքահայ դաշնակցականներ Մասիս Աբրահամեանն ու Սիւնէ Աբրահամեանը հայցեր են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդէմ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան՝ պահանջելով, որ դատարանը ԱԱԾ-ին պարտաւորեցնի վերջիններիս անունները հեռացնել ՀՀ տարածքում անցանկալի համարուող օտարերկրացիների տուեալների բանկից։ Սիւնէ Աբրահամեանի հայցը մակագրուել է դատաւոր Ռոբերտ Մաքեյեանին, Մասիս Աբրահամեանինը՝ դատաւոր Մհեր Պետրոսեանին։
ասիս Աբրահամեանի հայցի քննութեան առաջին նիստը նշանակուած է 2023 թուականի մարտի 22-ին, Սիւնէ Աբրահամեանի հայցի քննութեան առաջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։ Յուլիսի 31-ին, յիշեցնենք, արգելուել էր ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի մուտքը Հայաստան, իսկ օգոստոսի 1-ի առաւօտեան՝ Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամեանի մուտքը։ Նրանք յայտարարուել էին պերսոնայ նոն գրատայ։
Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազեանի մուտքը եւս արգելուել էր Հայաստան, արդէն գրել ենք, որ նա եւս նոյն պահանջով հայց է ներկայացրել ընդդէմ ԱԱԾ-ի։ Օրեր առաջ էլ յայտնի դարձաւ, որ Հայաստանի համար անցանկալի անձինք են յայտարարուել ՌԴ Պետդումայի պատգամաւոր Կոնստանտին Զատուլինն ու «Ռաշայ Թըդեյ»-ի խմբագիր Մարգարիտայ Սիմոնեանը։