Անցումային Կառավարութիւնն ունենալու է երեք գործառոյթ։
Այս մասին Սուրբ Աննայ եկեղեցու բակում յայտարարել է Բագրատ Սրբազանը։
«1․ Հաշտութեան Կառավարութիւն, որն իրականացնելու է հաշտութեան օրակարգը բոլոր շերտերում։
2․ Արտաքին աշխարհի հետ յարաբերութիւնների կարգաւորում եւ իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանայ իր ուրոյն ընթացքը պահել։
3․ Պատրաստել արտահերթ ընտրութիւններ այն ժամանակահատուածում, որը կսահմանուի, իսկ ժամանակաւոր Կառավարութիւնը չի մասնակցի այդ ընտրութիւններին, որպէսզի չխաթարուի արդարութեան սկզբունքը»,-յայտարարել է նա։