ՀՅԴ Կենտրոնական Եւրոպայի Առանձնակի Կոմիտէն ցաւով յայտնում է, վերջին ամիսներին իր շրջանի մի քանի վաստակաշատ եւ սիրելի ընկերների կորստի գոյժը:
Ընկ. Սերոբ Խաչատուրեանը Գերմանիայի Գիսէն քաղաքում մահկանացուն կնքեց 2024 թ. օգոստոսի 22-ին:
Ընկ. Գրիգոր Հալլաճեանը մահացաւ 2024-ի սեպտեմբերի 22-ին, Վիեննայում:
Ընկ. Ալիս Մարուխեանը հեռացաւ կեանքից 2024 թ. հոկտեմբերի 5-ին, Միւնխենում:
Սիրելի գաղափարակիցների կորստեան առիթով Առանձնակի Կոմիտէն իր եւ շրջանի ընկերների անունից ցաւակցութիւններ է յայտնում հանգուցեալ ընկերների հարազատներին եւ մտէրիմներին, ինչպէս եւ ՀՅ Դաշնակցութեան մեծ ընտանիքին:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:
ՀՅԴ Կենտրոնական Եւրոպայի Առանձնակի Կոմիտէ