Մակրոնը մէզ ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում. Հրաչ Վարժապետեան

Մակրոնը մէզ ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում. Հրաչ Վարժապետեան

Մակրոնը մէզ ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում. Հրաչ Վարժապետեան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը աղմկահարոյց յայտարարութիւն է արել: Մակրօնը խօսել է Արցախի հարցում Ֆրանսիայի դիրքորոշման մասին:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնական կայքի հաղորդմամբ՝ Մակրոնը, մասնաւորապէս, ասել է. «Ես Ալիեւի վրայ աւելի մեծ ճնշում եմ գործադրում, քան ինքը՝ Փաշինեան. հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունեմ»:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը նոյնպէս ներկայ է եղել Մակրոնի հետ հանդիպմանը, եւ NEWS.am-ին որոշ մանրամասներ է յայտնել հանդիպումից:

«Ներկայ եմ եղել ես եւ համայնքի 5 տարբեր պատասխանատուներ, մեր կողքին է եղել նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Մարսելի պատգամաւոր Սաբրինայ Ակրեսթի-Ռուբաշը: Նախագահ Մակրոնն այդ յայտարարութիւնն օդի մէջ չի արել, նա արեց այդ յայտարարութիւնը մեր այն խօսքին, որ Արցախի հարցով մենք ակնկալում ենք աւելի շատ վճռական, յստակ քայլեր Ֆրանսիայի կողմից: Պարոն նախագահը պատասխանեց հետեւեալը՝ ես Արցախի հարցով շատ աւելին կ’անեմ, ջանք կթափեմ՝ հակառակ ամէն բանի: Թէ ի՞նչ տողատակ կարելի է հասկանալ այդ արտայայտութեան տակ, չգիտեմ: Մակրոնն ասաց, որ Արցախի հարցով ինքը միայնակ է մնացել միջազգային թատերաբեմում, յատկապէս՝ ԵՄ շրջանակներում: Հիմնականն այն էր, որ նա վճռական է՝ Արցախի հարցով միջամտելու մէջ»,- պատմեց Հրաչ Վարժապետեանը:

Վարժապետեանի խօսքով՝ հանդիպումը եղել է ոչ պաշտօնական, մտերմիկ միջավայրում, այդպիսով նախագահի յայտարարութեօնները չէն արձանագրուել:

Հարցին, թէ Մակրոնն ասե՞լ է՝ Ֆրանսիան պատրաստուո՞ւմ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, Վարժապետեանը պապատասխանեց. «Պատժամիջոցի թեման չի քննարկուել: Մակրոնը բացառի ասել է հետեւեալը՝ ես Ալիեւի վրայ աւելի շատ ճնշում եմ գործադրում Արցախի հարցի վերաբերեալ, քան՝ Փաշինեանը, եւ հարցը Փաշինեանն է»:

Հրաչ Վարժապետեանն ընդգծեց, որ առաջին անգամը չէ, որ Մակրոնը նման բովանդակութեան յայտարարութիւն է անում Արցախի հարցի առնչութեամբ. «Սա արդէն երրորդ անգամն է 2 ամիսների ընթացքում: Վերջին անգամը եղել էր ֆրանսիահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի եւ Արայ Թորանեանի հետ հանդիպման ժամանակ, երբ Մակրոնը նոյնաբովանդակ յայտարարութիւն էր արել»:

Նա պատմեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Արցախի շրջափակման հարցին. «Մենք ասել ենք, որ արդէն 120-րդ օրն անցաւ, որ շրջափակման մէջ են 120 հազար մեր հայրենակիցները, եւ դուք՝ որպէս Ֆրանսիայի նախագահ պարտականութիւն ունեք ամէն ջանք գործադրել եւ խօսելուց՝ անցնել գործելուն: Ֆրանսիայի նախագահն էլ պատասխանեց, որ այդ հարցով չկասկածենք իր վճռականութեան վրայ: Մենք Մակրոնին յիշեցրինք, որ մէզ համար անընդունելի է նոյնիսկ այն խօսակցութիւնը, որ Արցախը կարող է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս կազմել»:

Հարցին, թէ Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն Արցախի հարցում ինչպե՞ս է գնահատում, Վարժապետեանն ասաց. «Արցախի հարցով քաղաքականութիւնը շատ թոյլ եմ գնահատում: Յանձնուող քաղաքականութիւն է: Արցախի հարցը համահայկական խնդիր է: Այն համազգային մտածողութեան խնդիր է: 30 տարի առաջ Արցախի ազատագրումը համահայկական ջանքերով եղաւ: Հայաստանի իշխանութիւնները պարտուողական մօտեցում ունեն այս հարցով, որն անընդունելի ենք համարում»:

Մակրոնի սկանդալային բացայայտումը. բացառիկ մանրամասներ. «5-րդ ալիք»

Հայաստանի կառավարութիւնը դեռ չի մեկնաբանել Էմանուել Մակրոնի յայտարարութիւնը, թէ Արցախի հարցով ինքն աւելի շատ է ճնշում գործադրում Իլհամ Ալիեւի վրայ, քան Նիկոլ Փաշինեանը:

«Հարցը Փաշինեանն է». այսպէս է Ֆրանսիայի նախագահը արտայայտուել Մարսելում փակ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հարցին: Մակրոնի խօսքերը հէնց նա է մէջբերել «Հայլուրի» հետ զրոյցում:

Ըստ Վարժապետեանի՝ Ֆրանսիայի ղեկավարը նաեւ ասել է, թէ, ըստ էութեան, ինքը միակն է, որ պրոհայկական, արցախեան դիրքորոշում ունի:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share