Լոս Անջելըս քաունթիի վերահսկիչ խորհուրդը վերահաստատել է Ապրիլի 24ը ճանաչելու իբրև Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր

Լոս Անջելըս քաունթիի վերահսկիչ խորհուրդը վերահաստատել է Ապրիլի 24ը ճանաչելու իբրև Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր

Լոս Անջելըսի մարզային (Քաունթի) վերահսկիչ խորհուրդը հաստատել է Ապրիլի 24-ը շրջանում Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր ճանաչելու առաջարկին: Այս մասին յայտնում է PasadenaNow-ը։

Վերահսկիչներ Քեթրին Բարգերի եւ Հիլդա Սոլիսի ներկայացրած բանաձևը Թուրքիայի կառավարութեանը դատապարտում է Հայոց Ցեղասպանութիւնը ժխտելու համար՝ չնայած պատմական ապացոյցներին:

Փասադէնայի Հայոց Ցեղասպանութեան Յուշարձան-Լուսանկար՝ Ֆրէդ Մէլիքեան

Բանաձևում նշւուած է նաեւ վերջին տարիներին էթնիկ զտումների փորձերը։ 2020 թւականին Ադրբեջանը ռազմական յարձակում սկսեց Արցախի վրայ, որին յաջորդեց Լաչինի միջանցքի 10-ամսեայ շրջափակումը։ 2023 թւականին աւելի քան 100 հազար հայեր բռնի տեղահանուել են իրենց պապենական հողերից։

«Խորհուրդը Դաշնային կառավարութեանը բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ մարդու իրաւունքների շարունակական խախտումների համար եւ պահանջել անյապաղ ազատ արձակել Ադրբեջանի կառավարութեան կողմից պահւող հայ պատանդներին»,- ասուած է որոշման մէջ։

2021 թւականի ապրիլի 24-ին նախագահ Բայդէնը պաշտօնապէս ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը։ «Դա պատմական յաղթանակ էր հայկական սփիւռքի համար, որը ձեռք է բերւել տասնամեակների անողոք քարոզչութեան միջոցով»,- ասւած է բանաձեւում։

«Սակայն միայն ճանաչումը բաւարար չէ։ Մենք պէտք է զգօն մնանք հայ ժողովրդին ուղղուած շարունակական սպառնալիքների հանդէպ եւ վերահաստատենք մեր յանձնառութիւնը՝ կանխելու ցեղասպանութիւնը, պաշտպանելու մարդու իրաւունքները եւ երաշխաւորելու, որ պատմութիւնը երբեք չի վերաշարադրւի կամ ջնջւի»։

Խորհուրդը միաժամանակ յանձնարարել է խթանել միջոցառումներն ու ուսումնական նիւթերը՝ Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկուածութեան բարձրացման համար։

Share