Լոս Անջելըսի հայութիւնը իր զօրակցութիւնը յայտնեց հայրենի ժողովրդին

Լոս Անջելըսի հայութիւնը իր զօրակցութիւնը յայտնեց հայրենի ժողովրդին

Լոս Անջելըսի հայութիւնը իր զօրակցութիւնը յայտնեց հայրենի ժողովրդին

Շաբաթ, Ապրիլ  30ին, Հայաստանի ընդդիմութեան նախատեսած համաժողովրդական մէծ ցոյցից առաջ Լոս Անջելըսի հայութիւնը իր զօրակցութիւնը յայտնեց հայրենի ժողովրդին երկու ցուցական միջոցառումներով:

ՔԱՐՑԱԽ կոչուող աւտո երթի համար մասնակիցները արդեն հաւաքուել էին Վերդուգո պողոտայում գտնուող մեծ կանգառի շրջապատում, որտեղ դրօշակներով ու պաստառներով զարդարեցին աւտոմեքենաները: Նախքան աւտո երթը սկսելը խօսք առան Վիգէն Սօսիկեանն ու Անջելլա Աչիգեօզեանը:  Երթը սկսեց ժամը 11ին որտեղից շարասիւնը շարժուեց  դէպի Գլենդելում գտնուող ՀՀ հիւպատոսարանը ապա ուղեւորուեց դեպի Ադրբեջանական և Թրքական Հիւպատոսարանները:

Ադրբեջանական և Թրքական Հիւպատոսարանների առջև աւտոշարասիւնը կանգ առաւ և մասնակիցները կարճ ելոյթներով յայտնեցին իրենց հաստատակամութիւնը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի կապակցութեամբ: Ցուցարարները Թքական հիւպատոսարանի մուտքը ծածկեցին Արցախի դրօշակով:՝

Միաժամանակ Ժամը 2-ից նախատեսուել էր բողոքի ցոյց ՀՀ հիւպատոսարանի առջև որոնց միացան աւտոերթի մասնակիցները: ՀՀ Հիւպատոսարանի առջև հաւաքուած բոլոր կազմակերպութիւնների ներկայացուցիչներ համայնքի անունից յայտարարեցին, որ իրենք կանգնած են Հայաստանի ժողովրդի կողքին և մերժում են ներկայ իշխանութիւններին: Մասնակիցները նաև միաձայնութեամբ յայտարարեցին որ Արցախի հարցի որևէ լուծում չի կարող Արցախը Ադրբեջանական կազմում  ներառել:

Share