Լիովա Գէորգեանը՝ չեմպիոն

Լիովա Գէորգեանը՝ չեմպիոն

Հռոմում աւարտուած ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնութիւնում ոսկէ մեդալակիր դարձաւ Հայաստանի թիմի ներկայացուցիչ Լիովա Գէորգեանը, որը երկրորդ տարին անընդմէջ նուաճեց սոյն տիտղոսը։

125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գօտեմարտեց վրացի Մերաբ Սուլէյմանաշւիլիի հետ եւ առաւելութեան հասաւ 13։2 հաշուով։

Լիովա Գեւորգեանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից՝ 10։0 հաշուով պարտութեան մատնելով լեհ Յակուբ Ժերչակին։ Կիսաեզրափակիչում նա 5։2 հաշուով յաղթել էր թուրք Ադիլ Միսիրչիին։

Թիմային հաշուարկում Հայաստանի հաւաքականը գրաւել է երկրորդ տեղը։ 

Առաջին օրը 57 կգ քաշային Յարութիւն Յովհաննիսեանը դարձել էր արծաթէ մեդալակիր, 70 կգ քաշային Հայկ Պապիկեանն ու 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչեանը՝ ոսկէ մեդալակիրներ։

Share