Միջազգային հանրութեանն ուղղուած մեր կոչերը տեղ չհասանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատուիրակութեան անդամ, «Հայաստան» խմբակցութեան ներկայացուցիչ Լիլիթ Գալստեանը ելոյթ է ունեցել Երեւանում անցկացուող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում:
Նա յիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրութեանն ուղղուած մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարաւոր չեղաւ կանխել աղէտը Լեռնային Ղարաբաղում:
Լիլիթ Գալստեանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ գերիների խնդրին, յիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականութեան մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անուանում է «Արեւմտեան Ադրբեջան»:
Մանրամասները՝ տեսանիւթում:
