«Ինչի՞ շուրջ բանաւիճեմ քեզ հետ»-Լեւոն Տեր-Պետրոսեանը պատասխանել է Փաշինեանին

«Ինչի՞ շուրջ բանաւիճեմ քեզ հետ»-Լեւոն Տեր-Պետրոսեանը պատասխանել է Փաշինեանին

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանը գրում է.

Նիկոլ Փաշինեանին

Ինչի՞ շուրջ բանաւիճեմ քեզ հետ, երբ բանաւէճի առարկան՝ հազարամեակների հայկական Արցախը, քո արկածախնդրութեան պատճառով այլեւս գոյութիւն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողութիւնից մեր ժողովրդի ուշադրութիւնը շեղելու յուսահատ ճիգերից բացի։

Աղմկիր որքան ուզում ես, այս իրողութիւնն արդէն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։

Իսկ եթէ, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրութիւնն իմանայ ողջ ճշմարտութիւնը ղարաբաղեան խնդրի կարգաւորման դիւանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից յետոյ այդ գործընթացի խորհրդապահութիւնը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտօնապէս ներկայացուած խաղաղութեան բոլոր (այդ թւում՝ 2019թ. յունիսի) պլանները եւ հայկական դիւանագիտութեան պաշտօնական պատասխանները դրանց։

Այ դա արդէն կը լինի իսկական բանաւէճ, հիմնուած փաստէրի վրայ։ Իսկ եթէ դա չանես, եւս մէկ անգամ կ’ապացուցես, որ փախչում ես ճշմարտութիւնից եւ զբաղուած ես պատմական պատասխանատուութիւնից փոքրոգիաբար խուսափելու գործով։

Լեւոն Տեր-Պետրոսեան 

Share