Աւելի քան 80 պատանիների ՀՅԴ ԱՊՄ երկօրեայ ծրագրի շրջանակում հնարաւորութիւն են ունեցել այցելելու Հայաստանի տեսարժան վայրերը, լսել դասախօսութիւններ, անցկացնել ուրախ ժամանակ միմիանց հետ։
Դեկտեմբերի 23-ին ՀՅԴ Արցախի պատանեկան եւ միութեան անդամները հնարաւորութիւն են ունեցել այցելելու եւ տեսնեու Սարդարապատի յուշահամալիրը, Հաեօց ազգագրութեան թանգարանը, Դոյի գերեզմանը։ Այնտեղ նրանց համար ԱՀ ԿԳՄՍՆ փոխնախարար, ՀՅԴ ԲԵԳ երիտասարդական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսեանը հանդէս է եկել դասախօսութեամբ՝ անդրադառնալով մայիսեան հերոսամարտէրին, հերոսամարտէրին արցախցիների մասնակցութեանը, Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծմանը, եւ այդ օրերին հայ ժողովրդին առաջնորդող հերոսական դէմքերին։
Երեկոյեան պատանիները առիթ ունեցան աւելի մօտիկից ծանօթանալու ընկեր Համբիկ Սասունեանի հետ եւ զրուցելու անմիջապէս նրա հետ։ Պատանիները լսեցին նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ ընկեր Անդրանիկ Չաւուշեանին եւ այլ կուսակցական ընկերների։
Օրուայ աւարտին պատանիները երգեցին, պարեցին, արտասանեցին, նուագեցին իրենց հոգեհարազատ ստեղծագործութիւնները, որոնք բոլորը կապուած էին Արցախի հետ։
Ծրագրի 2-րդ օրը պատանիներն անցկացրին ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութեան ընկերների եւ հրաւիրուած երգիչների հետ կարողացան լաւ ժամանակ անցկացնել, միասին երգել, ճաշել։ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միութիւնը պատանիների համար պատրաստել էր նաեւ նուէրներ, ինչն աւելի ամբողջական դարձրեց երկօրեայ ծրագիրն ու ուրախութիւն պարգեւեց պատանիներին։
Ծրագրին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միութեան մի խումբ ընկերներ։