Արդէն մի քանի օր է՝ Ժիրայր Սէֆիլեանը եւ Բևեռի այլ անդամներ բարձրաձայնում են, որ ադրբեջանցիները մտել են Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղ, դրա հարակից տարածքում սիւներ են կանգնեցնում եւ այդ ամենն իրականացնում են ռուս խաղաղապահների լուռ համաձայնութեամբ։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ գիւղի ղեկավար Անդրանիկ Չաուշեանն ասաց, որ ադրբեջանցիները երբեւէ չէն մտել եւ այսուհետ էլ չէն մտնելու Աղաւնոյ։
«Սա նախեվառաջ վաղուցուայ պատմութիւն է, իրենք երեւի շփոթել են։ Նրանք թող որեւէ բան իրենց չորդեգրէն՝ իրենց անդամի միջոցով։ Մի քիչ շատ խոշորացուած են ներկայացնում, բայց Բեւեռն ի՞նչ կապ ունի այս ամէնի հետ, ես իսկապէս նրանց նպատակները չեմ հասկանում»,- նշեց Անդրանիկ Չաուշեանը։
Նա յիշեցրեց, որ Ժիրայր Սէֆիլեանը 44-օրեայ պատերազմի ժամանակ պատճառաբանում էր, թէ «Պիկապ» չունեն, դրա համար պատերազմ չէն գնում։
«Որոշ ժամանակ առաջ նրանք պղծում էին Արցախի դրօշը եւ ուզում էին այդ բառը հանել։ Ամէն ինչ չափազանցրել են, մենք ասել ենք, որ այդ ճանապարհները սարերով բացէն, սարերով են բացում, խնդիր չկայ, թող իրենք խնդիրներ չստեղծէն։ Թող «ռեմբոյ» չխաղան այլ հաշիւներով ու չբզբզան։ Թող գնան այդ հարցն ուղղէն Նիկոլ Փաշինեանին, նրա սարքածն է, ասում էր, այս ամէնի թիւ մէկ պատասխանատուն ինքն էր։ «Սասնայ ծռերը» Նիկոլին շատ մօտիկ թիմ է, թող իրենց հարցերը նրան ուղղէն, ես չգիտեմ՝ ինչու են նման յայտարարութիւններ անում, ես թոյլ չեմ տա մէզ խանգարէն։ Շոու ինչո՞ւ են անում, գոնէ թող սուսիկ-փուսիկ անէն»,- յաւելեց Անդրանիկ Չաւուշեանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր Բերձորի ազատագրման 30-ամեակի առթիւ գնում են մոմավառութեան եւ ծաղիկներ խոնարհելու ազատագրման ժամանակ հերոսացած տղաների շիրիմներին։