Լիբանանը կրկին սարսափելի ճգնաժամային իրավիճակում է.Յակոբ Բագրատունի

Լիբանանը կրկին սարսափելի ճգնաժամային իրավիճակում է.Յակոբ Բագրատունի

Լիբանանի այն շրջաններում, որտեղ բնակւում են նաեւ հայեր, այս պահին անվտանգ է

«Հեզբոլլահ»-ի ղեկավարի ահաբեկումն իր վատ անդրադարձն ունեցաւ ոչ միայն Լիբանանի, այլեւ ողջ տարածաշրջանի վրայ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարան պատգամաւոր Յակոբ Բագրատունին:

«Դժբախտաբար Լիբանանը կրկին սարսափելի ճգնաժամային իրավիճակում է: Սկսուել են իսրայէլեան ցամաքային ներխուժումները Լիբանանի հարաւային տարածքների վրայ: Բնականաբար, «Հեզբոլլահ»-ի ղեկավարի ահաբեկումն իր վատ անդրադարձն ունեցաւ ոչ միայն Լիբանանի, այլեւ ողջ տարածաշրջանի վրայ: Ամէն վայրկեան սպասւում է, որ յարձակումները կուժեղանան: Միջազգային հանրութիւնը դիւանագիտական յայտարարութիւններից բացի ոչինչ չի անում Իսրայելի եւ Լիբանանի միջեւ զինադադար հաստատելու համար:

Այն շրջաններում, որտեղ բնակւում են նաեւ հայեր, այս պահին անվտանգ է, յատուկ վնաս չկայ թէ՛ մարդկանց առումով, թէ՛ նիւթական, սակայն Լիբանանի հարաւում եւ Բեյրութի հարաւային արովարձաններում գաղթականների թիւը հասնում է շուրջ 1 մլն-ի: Նրանց մի մասը տեղափոխուել է աւելի ապահով շրջաններ, եւ դրանց մէջ են հէնց հայկական բնակավայրերը: Այն շրջաններում, որտեղ յարձակումներ չկան, խանութները դեռ գործում են, սակայն բոլորի մօտ վախի մթնոլորտ է»,- նշեց Բագրատունին:

Նա ընդգծեց՝ լիբանանեան եւ իրանական օդանաւային ընկերութիւններից զատ, այլ ընկերութիւններ Լիբանան չէն գալիս:

«Լիբանանցիները նման պատերազմներ աւելի վաղ տեսել են, եւ գիտէն, թէ ինչ մեծ դժուարութիւններ կան: Օդանաւակայանը շարունակում է գործել, բայց բաց են միայն լիբանանեան եւ իրանական օդանաւային ընկերութիւնները, ոչ մի այլ ընկերութիւն Լիբանան չի գալիս: Բայց մենք հասկանում ենք՝ անվտանգային երաշխիքների չկան: Սկզբում Լիբանանի հարաւային հատուածն էր թիրախաւորւում, որն անմիջականօրէն սահմանակից է գրաւեալ Պաղեստինին՝ այս պարագայում Իսրայելին: Սակայն սկսեցին թիրախաւորուել նաեւ Բեյրութի հարաւային արովարձանները, որը «Հեզբոլլահ»-ի կարեւոր խարիսխներից մէկն է, նաեւ Բեքքայի եւ Բաալբեկի շրջանները։ Թիրախաւորուել են նաեւ «Համաս» շարժումի եւ Իսլամական շարժումի մէկ-երկու կենտրոն»,- եզրափակեց Բագրատունին:

Share