Վահէ Սարգսեանն Սիրիայի դէպքերի լոյսի տակ գրառում է կատարել՝
«Հայաստանում թուրքական լոբբիի ներկայացուցիչները, որոնք ներկայումս ՔՊ խմբակցութեան անդամ են, ասում են, որ չէն սիրում Դաշնակցութեանը, քանի որ այն հողահաւաք կուսակցութիւն է, ինչը ժամանակակից աշխարհում սխալ է։
Ըստ ՔՊ-ի՝ հարկաւոր է ընդունել գործող սահմանները եւ գտնել խաղաղ համակեցութեան կանոններ։ Հետաքրքիր է` ինչպե՞ս են իրենք վերաբերւում Էրդողանի հողահաւաք քաղաքականութեանը, որը զբաղուած է նախկին Օսմանեան կայսրութեան հողերը հաւաքելով»։