Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինեանը, իսկ Արցախը հայաթափուել է Էրդողան-Ալիեւ-Նիկոլ Փաշինեան միասնական ջանքերով. Սաղաթելեան

Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինեանը, իսկ Արցախը հայաթափուել է Էրդողան-Ալիեւ-Նիկոլ Փաշինեան միասնական ջանքերով. Սաղաթելեան


«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանեանի հիւրը Հայ յեղափոխական դաշնակցութեան ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ , Ազգային ժողովի ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն է։


Հարցազրոյցի հիմնական թեզերը՝ ստորեւ.

-Ադրբեջանի հետ քննարկուող փաստաթուղթը հայկական կողմի համար որեւէ դրական դրոյթ չի պարունակում։ Այն փաստաթուղթը, որի անունը դրել են «խաղաղութեան պայմանագիր», խաղաղութեան հետ որեւէ կապ չունի։ Դա Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ կնքուող փաստաթուղթ է։ Սա մի փաստաթուղթ է, որով Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել նախկինում ուժի կիրառմամբ ձեռք բերուած ՀՀ տարածքները եւ որեւէ կերպ չի զսպում նրանց ախորժակը։


-Երկու կողմերի առաջարկներն էլ երեւում են այն փաստաթղթում, որը մեր պատգամաւորները տեսել են, սակայն Ադրբեջանը մերժել է հայկական կողմի բոլոր առաջարկները։

-Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինեանը, իսկ Արցախը հայաթափուել է Էրդողան-Ալիեւ-Նիկոլ Փաշինեան միասնական ջանքերով։
Բաւականին հաւանական տեսակէտ է այն, որ Նիկոլ Փաշինեանը, երկիրը կրկին ներքաշելով պայմանաւորուած պատերազմի մէջ, արդիւնքում կստորագրի Ալիեւի պայմաններով փաստաթուղթը։


Փողոցային պայքարը ժելեած մազերով ու բաբըչկայով պայքար չէ. ո՞ւր են բարձրախօս վերցնողները, ազայ՛տ է, թող վերցնեն… էլի չէ՛ն վերցնելու, էլի մենք ենք Նիկոլին լարելու.

Իշխան Սաղաթելեան

-Նիկոլը ո՛չ Հիւսիս է գնում, ո՛չ Արեւմուտք, նրա արտաքին քաղաքական վեկտորն ուղղւում է դէպի Թուրքիայ։
-Եթէ ընդդիմութիւնն իր գլխաւոր ուղղութիւնները պահում է, աշխատում է մեր ժողովրդի հետ, բայց զուգահեռ ներառում է քաղաքացիներին յուզող այլ խնդիրներ, դա պէտք է ընկալել՝ որպէս պայքարի ընդլայնում։ Բայց եթէ ընդդիմութիւնը հեռանայ իր գլխաւոր նպատակից, համագործակցի սրանց հետ, կը դառնայ Նիկոլ։

-Դաշտը շատ լայն է, բոլոր ուղղութիւններով պարտաւոր ենք աշխատել, հասարակութեանը յուզող բոլոր հարցերին պատասխանել, ցոյց տանք, որ սրանք չարիքի իշխանութիւն են։

-Կառավարութիւնը կեղեքում է գործարարներին, ոչ նպաստաւոր հարկային պայմաններ է ստեղծում նրանց համար, հիմա այս հարցի մասին ԱԺ ամբիոնից պիտի խօսուի՞, թե՞ չէ։

-Մեզ աղերսում են վերադառնալ ու ստանձնել բոլոր այն պաշտօնները, որոնք վերապահուած են ընդդիմութեանը, որովհետեւ դրսից իրենց նեղում են արդէն։ Իշխանութիւնն այս խնդիրը լուծելու համար մէզ խնդրում է վերադառնալ ու ստանձնել այդ պաշտօնները։ Մեր պատասխանը միանշանակ «ոչ» է։

-Խմբակցութիւնում կան նաեւ պասիւ պատգամաւորներ, եւ դա շատ բնական է։ Բոլորը նոյն գիտելիքներն ու հմտութիւնները չունեն։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է պրոբլեմը, որ մեր պատգամաւորները գնում են Խորհրդարան ու հարցեր են բարձրացնում։

-Նիկոլից պէտք է ազատուել։ Եթէ վաղը պահանջեցինք Ալէն Սիմոնեանի հրաժարականը, եւ եթէ ՔՊ-ից 18 հոգի չմիանան մէզ, բնական է, որ ցանկացած նախաձեռնութիւն տապալուելու է։

Share