301ի հաղորդմանհամաձայն Լոս Անջելեսում Ադրբեջանի վերջին գլխաւոր հիւպատոս Նասիմի Աղաեւը թուիթերեան իր միկրոբլոգում շնորհակալութիւն էր յայտնել Լոս Անջելեսի շրջանի (Քաունթի)վերահսկիչների խորհրդից շնորհակալագիր ստանալու համար։
Սակայն, երբ Հայ Դատի Յանձնախմբի ակտիւիստներից մէկը անդրադարձել է ցեղասպան ռեժիմի ներկայացուցչի երախտագիտութեան վկայական ստանալու տարօրինակութեանը, վերահսկիչներ Քեթրին Բարգերը, Հիլդայ Սոլիսը եւ Ջենիս Հանը թուիթերում արձագանքեցին, որ իրենց ստորագրութիւններն աւելացուել են առանց իրենց թոյլտուութեան:
Վերահսկիչները նաեւ յաւելեցին, որ իրենք միշտ եղել են հայ համայնքի կողքին եւ ամուր աջակիցներ են եղել հայութեան։ Բացի այդ, Լոս Անջելեսի վարչաշրջանի արարողակարգի ղեկավար Լուրդես Սաաբը յայտարարութիւն է տարածել այն մասին, որ վերահսկիչ Քեթրին Բարգերի ստորագրութիւնը սխալմամբ աւելացուել է վկայականին:
Լոս Անջելեսում բնակւում է սփիւռքի ամենամեծ համայնքներից մէկը՝ աւելի քան կէս միլիոն բնակչութեամբ:
Նասիմի Աղաեւը ներկայումս զբաղեցնում է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանի պաշտօնը։