Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացեալ Նահանգների նախագահ Ջոյ Բայդէնը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտօնում առաջարկել է Քրիստինա Քուիենի թեկնածութիւնը: Aյս մասին 3այտարարել է Սպիտակ տան կայքը:

Քրիստինայ Քուիենը 2019 թուականից մինչ օրս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտօնակատարն է: 2016 թուականից մինչեւ 2019 թուականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտօնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտօնները:

Դիւանագիտական ծառայութեան ընթացքում տարբեր պաշտօններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ Բրիտանիայում, Եւրամիութիւնում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիւանագիտական առաքելութիւններում: Քուիենը եղել է նաեւ ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդի ԵՄ, Ուկրաինայի եւ Բելառուսի հարցերով տնօրէն:

Կալիֆորնիայում ծնուած դիւանագէտն ունի քաղաքագիտութեան բակալաւրի աստիճան եւ ռազմավարական հետազօտութիւնների մագիստրոսի աստիճան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնը 2019 թ. փետրուարի 19-ից զբաղեցնում է Լին Թրեյսին:

Share