Դեռ անցած տարեվերջին յամառ լուրեր էին շրջանառւում, որ ՔՊ-ական իշխանութիւնը որոշել է չսպասել հերթական ընտրութիւններին, այլ ուզում է նախ Սահմանադրութիւն փոխել, ապա արտահերթ ընտրութիւններ անել, քանի դեռ նոր ընդդիմութիւն չի ձեւաւորուել։ Սակայն իշխանութեան կատարած հաշուարկների արդիւնքում ՔՊ-ում, մէզ հասած տեղեկութիւններով, հետ են կանգնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ անելու մտքից, որը նեղ շրջանակում քննարկում էին վերջին ամիսներին։ Իշխանական թիմում եկել են եզրակացութեան, որ յաղթելը բաւականին բարդ է լինելու, եւ այս կասկածները նրանց սիրտը սողոսկել են Երեւանի աւագանու ընտրութիւններից յետոյ:
ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրութիւններին գրեթէ նոյն ճակատագրին են արժանանալու, ուստի պէտք է գնալ հերթական ընտրութիւնների եւ այս երկամեայ ժամկէտն օգտագործել վարկանիշ բարձրացնելու համար։ Իշխանական թիմի ներկայացուցչի կարծիքով, թերեւս նաեւ սրանով է պայմանաւորուած հակառուսական այս հիստէրիան եւ դէպի Եւրոպայ վիրտուալ «ուղեւորութիւնը»։ Արցախի կորստից յետոյ ՀՀ բնակչութեան մեծ մասը հիասթափուած է Ռուսաստանից, ուստի հակառուսական քաղաքականութիւնը կարող է վարկանիշ բարձրացնել։