«Եթէ Թրամփը յաջողութեան հասնի եւ դադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը, դա դրական ազդեցութիւն կունենայ Հայաստանի վրայ»։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում յայտարարել է ամերիկահայ հասարակական գործիչ Քէն Խաչիկեանը։
«Եթէ ռուս-ուկրաինական պատերազմը դադարի կամ երկարաժամկէտ հրադադար հաստատւի, ապա Ռուսաստանի վիճակը կը բարելաււի։
Արեւմտեան Եւրոպա ռուսական էներգակիրների մատակարարումների դադարեցման խնդիրը գնալով աւելի կը սրւի։ Եւրոպան աւելի քիչ կախւած կը լինի Ադրբեջանի էներգակիրների մատակարարումից, իսկ Արեւմուտքի համար Ադրբեջանի ազդեցութիւնն ու նշանակութիւնը կը նւազի։
Դա ճիշտ նոյնն է, ինչ տեղի է ունենում Մերձաւոր Արեւելքում: Եթէ խաղաղութիւն լինի, ապա Լիբանանում, Սիրիայում, ողջ Մերձաւոր Արեւելքում ապրող հայերը աւելի քիչ ռիսկի կենթարկւեն։ Եւ հնարաւոր է՝ Իրանը դառնայ աւելի քիչ օտարւած պետութիւն: Ես այնքան էլ լաւատես չեմ այս հարցում, բայց Իրանն արդէն ազդարարում է, որ շատ աւելի քիչ թշնամական դիրք է զբաղեցնում, քան նախկինում։
Եւ հնարաւոր է, որ «մտրակի ու բլիթի» մեթոդը, որն օգտագործում է Թրամփը, ձեռնտու լինի հայերին։ Ես յատուկ ասում եմ «մտրակ եւ բլիթ», քանի որ Թրամփը նախ օգտագործում է մտրակը, յատկապէս Իրանի հետ կապւած: Իրանում արձագանգում են եւ վերադառնում աւելի աւանդական ընդունւած վարքագծին: Այսպիսով, եթէ Ուկրաինայում եւ Մերձաւոր Արեւելքում իրավիճակը բարելաււի, ապա հայերի վիճակն էլ աւելի լաւ կը լինի՝ եթէ ոչ ուղղակի,այլ անուղղակի»,- նշել է Խաչիկեանը։
«ԱԼԻՔ»