ԱԺ «Հայաստան» խմբակցութեան 4 պատգամաւորների համատեղ յայտարարութիւն

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան 4 պատգամաւորների համատեղ յայտարարութիւն

Այսօր ԱԳՆ-ում ծանօթացել ենք Հայաստանի Հանրապետութեան անունից Ադրբեջանին 2024 թ․ յունուարի 4-ին ուղարկած առաջարկների փաթեթին։

Արձանագրում ենք, որ բանակցային գործընթացում որեւէ էական տեղաշարժ չկայ, եւ առաջարկների նախկին փաթեթներին ծանօթանալուց յետոյ մեր հնչեցրած բոլոր մտահոգութիւնները, կապուած ՀՀ-ի կողմից որեւէ յաւելեալ անվտանգային երաշխիք չստանալու, ուժի եւ ուժի սպառնալիքով Ադրբեջանի ձեռքբերումներն ամրագրելու, ՀՀ-ին ուժի սպառնալիքով նոր զիջումներ պարտադրելու հետ, պահպանւում են։

Սակայն, ուշագրաւ ենք համարում հետեւեալ հանգամանքը. պայմանագրի կէտէրին ծանօթանալու ընթացքում ԱԳՆ աշխատակիցները մէզ ակնարկեցին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վտանգների եւ կեղծ խաղաղութեան թեզի վերաբերեալ հանրային իրազեկմանն ուղղուած մեր ջանքերը յայտնուել են համապատասխան մարմինների ուշադրութեան կենտրոնում, եւ ԱԳՆ֊ն ուսումնասիրում է մեր կողմից գաղտնի տեղեկութիւնների չհրապարակայնացման դրոյթը խախտելու հանգամանքների առկայութիւնը։

Փաստօրէն, Ադրբեջանի նախագահի` ՀՀ-ին եւ հայ ժողովրդին ամենօրեայ ռեիժիմով ուղղուող սպառնալիքների ֆոնին, ՀՀ ԱԳՆ֊ն զբաղուած է ընդդիմադիր պատգամաւորների հարցազրոյցները եւ հրապարակային խօսքերը քննելով։

Յայտնում ենք, որ մենք սա գնահատում ենք ուղիղ սպառնալիք եւ պատգամաւորական գործունէութեանը խոչընդոտող քայլ, միաժամանակ` տեղեկացնում, որ շարունակելու ենք մեր ժողովրդի համար կարեւորագոյն օրակարգի վերաբերեալ հանրային իրազեկուածութեան բարձրացմանը միտուած մեր գործունէութիւնը։

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝

Գեղամ Մանուկեան
Աննայ Գրիգորեան
Քրիստինէ Վարդանեան
Արթուր Խաչատրեան

Share