Լուսինէ Ղարախանեանի Ֆէյսբուքեախն էջից
Կրկին Արցախում է սփիւռքահայ բարերար Ժասիկ Բունիաթեան_ Ջառահեանը` Ծաղկաշատը ծաղկաշատ դարձնող տիկին Ժասիկը։ Ահա այսպիսի ներշնչող կերպարներն են փոխում ժամանակի հունը, շաղախում բարոյական ուժականութիւնը եւ դարբնում կամքը։
Շարունակական են նրա բարեգործական ծրագրերը, որով նա խմորում է ներկան ու ապագան` անփոխարինելի բերկրանք եւ յոյս բերելով ոչ միայն ծաղկաշատցիներին, այլ արցախցիներին։
Դժուար ժամանակների երկունքից ահա այսպիսի կանայք են ծնւում` բոլորանուէր, անսակարկ, առաքինացող։ Քեզ առողջութիւն, տիկին Ժասիկ, որ երկար ապրես ու լիացնես Քո ներկայութեամբ։