Քննչական կոմիտէի ԶՔԳՎ յատկապէս կարեւոր գործերի քննութեան վարչութիւնում քննուող քրէական վարոյթի շրջանակներում իրականացուած քննչական եւ վարութային գործողութիւնների արդիւնքում պարզուել է, որ զինուորական ղեկավար պաշտօն զբաղեցրած, կոչումով՝ գեներալ-լէյտենանտ Ջ.Յ. Ադրբեջանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից սանձազերծած եւ վարած ագրեսիւ պատերազմի ընթացքում յայտարարուած ռազմական դրութեան պայմաններում անփոյթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականութիւնների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողութիւններն առաջացրել են ծանր հետեւանքներ. իւրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ, ռեզերուային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողութեան տակ։ Գրում է Hetq.am-ը:
Նշենք, որ հաղորդագրութիւնում նշուած անձը Ջալալ Յարութիւնեանն է։ Յիշեցնենք, որ Յարութիւնեանը Արցախի պաշտպանութեան նախկին նախարարն էր, ներկայումս զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայութեան պետի պաշտօնը։