«Սահմանադրութիւն չէ է, որ փոխում են, մեր պետութիւնն են փոխում՝ ամբողջութեամբ, ապրելու տրամաբանութիւնն են փոխում, ինքնութիւնն են փոխում, հաւաքական միտքը»,- Մասիս համայնքի երաժշտական դպրոցում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տաւուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նոր պահանջին՝ ՀՀ Սահմանադրութիւնն անյապաղ փոխելու, որպէսզի այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիրը կնքուի եւ ՀՀ իշխանութեան լռութեանը: Այդ լռութիւնը սրբազանն ընկալում է իբրեւ համաձայնութիւն Ադրբեջանի հետ:
Շարժման անդամներն այսօր սրբազանի գլխաւորութեամբ Արարատի մարզում էին. նախ՝ Սայաթ-Նովայ գիւղում, ապա՝ Նիզամի, յետոյ եղան նաեւ Մասիս քաղաքում:
Գործող իշխանութեանը հեռացնելը սրբազանը համարում է կենսական անհրաժեշտութիւն եւ դա հաստատում է դրա համար պայքարի գոյութիւնը:
Սրբազանը տեղեկացրեց, որ շարժումը դիմել է սեպտեմբերի 7-ին ՄՀՀ մեծ դահլիճում միջոցառում կազմակերպելու համար, բայց դահլիճը չի տրամադրուել: Չի տրամադրուել թէ 7-ից առաջ, թէ յետոյ բոլոր օրերը՝ պատճառաբանելով, թէ զբաղուած է. սա ինքը համարում է իշխանութեան կողմից վախի ցուցիչ՝ շարժման նկատմամբ:
Նա վստահեցրեց, շարժման ծրագրերն այսպիսով չէն փոխուելու, սեպտեմբերի 7-ից կրկին ակտիւ մեկնարկ է տրուելու: Նա շատ փակագծեր չբացեց՝ անելիքների մասին, ասաց, որ շատ բան տեղում են յայտարարելու:
Մանրամասները՝ տեսանիւթում