Հնարաւոր է՝ Սիրիայի տարածքում ձեւաւորուեն փոքր պետութիւններ կամ պետական միաւորներ․ Գեղամեան

Հնարաւոր է՝ Սիրիայի տարածքում ձեւաւորուեն փոքր պետութիւններ կամ պետական միաւորներ․ Գեղամեան

Բոլոր այն երկրները, որոնք հասկանում էին Սիրիայի կարեւորութիւնը Մերձաւոր Արեւելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում, հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թիւրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«Դեկտեմբերին «աւարտուեց» Սիրիական Արաբական Հանրապետութիւնը։ Հիմա էլ չկայ սիրիական պետութիւն, հիմա մնացել է դրսի թաղանթը, բայց բովանդակային առումով այն առանձին պետական միաւոր չէ։ Բոլոր այն երկրները, որոնք հասկանում էին Սիրիայի կարեւորութիւնը Մերձաւոր Արեւելքում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում, հիմա փորձելու են վերցնել իրենց բաժինը կամ ստանալ իրենց բաժինը։ Ներգրաւուած երկրները միայն չէն սահմանափակւում Թուրքիայով, Իսրայելով կամ Իրանով։ Այստեղ ներգրաւուած են արաբական ծոցի երկրներն, աւելի խոշոր խաղացողներ, օրինակ, Չինաստանը»,- նկատել է մեր զրուցակիցը։

Գեղամեանի խօսքով՝ հնարաւոր է, նախկին Սիրիայ պետութեան տարածքում ձեւաւորուեն փոքր հանրապետութիւններ կամ այլ պետական միաւորներ։

«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, օրինաչափօրէն բերում է նախկինում առկայ մէկ միասնական համակարգի փլուզման, որովհետեւ ամէն մէկը փորձելու է իրենը պոկել, որովհետեւ այնքան անհաշտ են իրար մէջ։ Պարզ է, որ Սիրիայի նախկին տարածքը դառնալու է պառակտուած ազդեցութեան գօտիներ կամ փոքր հանրապետութիւններ ու պետական միաւորներ»,- ասել է Վարուժան Գեղամեանը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Share