Սպասելի է, որ Իրանը կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափոյթ վերաբացման հարցով։ Այս մասին ասել է Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանութեան պատուիրակութեանը։
Պատուիրակութեանն ընդունել է Անթիլիասի Մայրաւանքում։
Քննարկումների ընթացքում Վեհափառ Հայրապետը «դատապարտել է Շուեդիայում Ղուրանի հրկիզման երեւոյթն» ու կարեւորել է «քրիստոնեայ-իսլամ համակեցութեան ու երկխօսութեան առաւել եւս զարկ տալու հրամայականը»։
Արամ Ա-ն յատուկ անդրադարձել է Ադբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցին։
Նա ընդգծել է, որ «Իրանը մէզ համար բարեկամ երկիր է, ուստի, սպասելի է, որ իր կարելին շարունակի կատարել Բերձորի (Լաչին) միջանցքի շուտափոյթ վերաբացման հարցով՝ նկատի ունենալով աւելի քան 120 հազար հայերի սովամահ դառնալու դառն իրականութիւնը»։