«Իսրայէլը ներգրաւած էր ղարաբաղեան վերջին պատերազմի հակամարտող երկրներից մէկում». Գեներալ Հէյդարի

«Իսրայէլը ներգրաւած էր ղարաբաղեան վերջին պատերազմի հակամարտող երկրներից մէկում». Գեներալ Հէյդարի

«Մենք յայտարարեցինք, որ թոյլ չենք տայ որեւէ փոփոխութիւն տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան մէջ

«alikonline.ir»- Իրանի Բանшկի ցամաքային զօրքերի հրամանատար գեներալ Ամիր Քիումարս Հէյդարին յայտարարել է, որ Ղարաբաղի վերջին պատերшզմի ընթացքում Իրանի ԶՈւ գերագոյն գլխաւոր հրամանատարի հրամանով, իրենց տեղեկութիւն է փոխանցւել, որ պատերազմից առաջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու նպատակով իսրայէլական ռեժիմի կողմից դшւшդրnւթիւն է նախապատրաստւել: Գրում է «Econews.ir»-ը:

Գեներալ Հէյդարին նշել է, որ երկրի հիւսիս-արեւմուտեան տարածաշրջանն երկրի համար առանցքային եւ ռազմավարական նշանակութիւն ունի, եւ 2021 թւականին ղարաբաղեան պատերшզմի ժամանակ Իրանը տեղեկութիւն է ստացել, որ սիոնիստական ուժերը ներկայ են եղել պատերшզմող երկրներից մէկում, եւ ծրագրել են փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, որին յաջորդել է Իրանի բшնшկի ցամաքային ուժերի՝ «Ֆաթեհան է խաբիր» զօրшվшրժnւթիւնները՝ երկրի հիւսիս-արեւմուտքում:

Գեներալը նշել է, որ այդ ուղղութեամբ Իրանն երկու կարեւոր նախապայման է ներկայացրել. «Մենք յայտարարեցինք, որ թոյլ չենք տայ որեւէ փոփոխութիւն տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան մէջ, եւ երկրորդ՝ սիոնիստական ռեժիմի տարրերը պէտք է լքեն այս տարածաշրջանը:

Նա շեշտել է, որ Իրանը վերшհuկում է տարածաշրջանը, եւ սիոնիստների ​​շարժումները։ Նա նաեւ ընդգծել է երկրի արեւմտեան սահմանները ապահովութեան մէջ են:

Share