Իրանում տեղի ունեցած յարձակման պատասխանատուութիւնը ստանձնել է «Իսլամական պետութիւնը»

Իրանում տեղի ունեցած յարձակման պատասխանատուութիւնը ստանձնել է «Իսլամական պետութիւնը»

Իրանի Քերման քաղաքում դէպի գերեզմանատուն տանող ճանպարհին տեղի է ունեցել երկու պայթիւն։
Պայթիւնների հետեւանքով զոհւել է 84 մարդ, վիրաւորւել՝ 284-ը։
Արդէն յայտնի է, որ պայթիւններն ահաբեկչական գործողութեան հետեւանք են եղել։ Առաջին պայթիւնից
անմիջապէս յետոյ որոտացել է երկրորդը։ «Թասնիմ» լրատւական գործակալութիւնը վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացրել է, որ գերեզմանատան մուտքի մօտ եղել է ռումբեր պարունակող երկու պայուսակ, որոնք հաւանաբար պայթեցւել են հեռակառավարման միջոցով։
Յաւելենք նաեւ, որ կառավարութեան որոշմամբ, այսօր երկրում յայտարարւել է սգոյ օր:


CNN-ը յայտնում է, որ ԻՊ-ի լրատուական թեւը յայտարարութիւն է տարածել յարձակումից աւելի քան 24 ժամ անց՝ նշելով, որ պայթիւններն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչ եղբայրներ, որոնք իրենց պայթեցրել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մօտ հաւաքուած մարդկանց բազմութեան մէջ։

Այս յայտարարութիւնը փոքր-ինչ տարբերւում է Իրանի պետական լրատուամիջոցների կողմից աւելի վաղ արուած հրապարակումներից, համաձայն որոնց՝ պայթուցիկներով լի երկու պայուսակները պայթեցուել են հեռուից․ երկրորդ պայթիւնն իրականացուել է առաջինից 10 րոպէ անց, երբ մարդիկ շտապել են տուժածներին օգնութեան։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթիւնները տեղի են ունեցել յունուարի 3-ին՝ 2020 թուականին Բաղդադում ԱՄՆ աւիահարուածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահուան 4-րդ տարելիցի օրը, նրա յիշատակին նուիրուած արարողութեան ժամանակ։ Յարձակման հետեւանքով զոհուել է 84 մարդ, 284 մարդ վիրաւորուել է։

ՄԱԿ-ի անվտանգութեան խորհուրդը խստօրէն դատապարտել է Քերմանում տեղի ունեցած ահաբեկչութիւնը եւ ընդգծել դրա մեղաւորներին պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը։

ԱՐՄԵՆՊՐԵՍի համաձայն Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթիւնների պատասխանատուութիւնը ստանձնել է «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորումը։

Share