Իշխան Սաղաթելեանը Բելգիայում բարձրացրել է հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցը

Իշխան Սաղաթելեանը Բելգիայում բարձրացրել է հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման հարցը

Բրիւսելում գտնուող Իշխան Սաղաթելեանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի Թագաւորութեան խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի, Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի եւ Բելգիայի Ֆրանսախօս ամենամեծ կուսակցութիւն MR-ի խմբակցութեան ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը հանդիպումների ընթացքում անդրադարձ են կատարել

● արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման հրամայականին,
● Ադրբեջանի վրայ միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտութեանը եւ հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ազատ արձակման խնդրին,
● Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստէրին, ադրբեջանական շարունակուող ագրեսիային եւ Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսեւորման շարունակական վարքագծին,
● Բաքւում անցկացուելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրութեան օբյեկտիւ կեցուածքի դրսեւորման կարեւորութեանը,
● հայաստանեան ներքաղաքական իրավիճակին առնչուող հարցերին եւ ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնուող դէպքերին:

Յանեկ Պոլեյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակուել տարբեր ոլորտներում ԵՍԿ եւ ՀՅԴ գործակցութեան սերտացման, միջկուսակցական յարաբերութիւնների զարգացման, Հայաստանում սոցիալ-դէմոկրատական քաղաքական արժէքային համակարգի առաջմղման վերաբերեալ։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրասենեակ

Share