Կենսագրական
Ծնուել է մայիսի 6, 1982-ին(39 տարեկան), Գեղամաւանում (մինչեւ 1946 թուականը՝ Շահրիզ), Գեղամաւան գիւղը գտնւում է Հայաստանում, Գեղարքունիքի մարզում, Հրազդան գէտի ձախափնեակում, մարզկենտրոն Գավառից 37 կմ հիւսիս-արեւմուտք։ Բնակավայրը գտնւում է ծովի մակերեւոյթից 1850 մ բարձրութեան վրայ։ Ամուսնացած է, ունի երեք երեխայ։
Իշխան Սաղաթելեանը Հայաստանի պետական-կուսակցական գործիչ է: 2018 թուականի յունիսի 1-ից մինչեւ նոյն թուականի հոկտեմբերի 3-ը եղել է Գեղարքունիքի մարզպետ։ Ներկայում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչն է եւ Ազգային Ժողովի փոխ-նախագահ:
2002-2006 թուականներին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ։ 2006-2007 թուականներին եւ 2016 թուականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ։
2008-2009 թուականներին աշխատել է Հայաստանի Ազգային ժողւում՝ որպէս ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական։
Կրթութիւն
1999 թուականին աւարտել է Երեւանի թիւ 145 դպրոց-վարժարանը։
2003 թուականին աւարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետը։
2003-2005 թուականներին սովորել է նոյն ֆակուլտետի մագիստրատուրայում։
2005-2008 թուականներին սովորել է ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի ասպիրանտուրայում։
2008 թուականին ՀՀ ԳԱԱ-ի պատմութեան ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն, ստացել պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունէութիւն
2008-2009 թուականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիւում որպէս գիտաշխատող։
2002-2006 թուականներին ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ատենապետ։
2008-2009 թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողւում՝ որպէս ԱԺ Նախագահի տեղակալի խորհրդական։
2009-2012 թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողւում որպէս ԱԺ պատգամաւորի օգնական։
2010 թուականից «Նաւասար Ինուեստմենտ» ներդրումային ընկերութեան հիմնադիր-տնօրէնն է։
2006 թուականից «Իմէգայ Սերուիս» ընկերութեան հիմնադիր։
2016 թուականի դեկտեմբերից Հայաստանի բնապահպանութեան նախարարի խորհրդական։
Այլ տուեալներ
Խմբագրել եւ հրատարակել է մի քանի գրքեր, ինչպէս նաեւ հանդէս է եկել մէկ տասնեակից աւելի գիտական յօդուածներով եւ հրապարակումներով։ Մասնակցել է համահայկական եւ միջազգային մի շարք խորհրդաժողովների, որտեղ հանդէս է եկել զեկոյցներով։ 2006-2007 թուականներին եւ 2016 թուականից ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ։