Ազրբէյջանցի դիւանագէտները չեն կարողանում թագցնել իրենց նպատակները:
Ալի Ալիզադան որ Ազրբէյջանի հիւպատոսն է Իրանում խանդավառուած Փաշինեանից ստացած Բերձորով ու Աղաւնոյով, իր թուիթրի մէջ գրել է՝

«Ահա թէ ինչպէս են այսօր Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տեղակայուել #Լաչին, #Ադրբեջան: Հայ անօրինական վերաբնակիչներն ու զինուած խմբաւորումները պէտք է դուրս բերուեն ադրբեջանական բոլոր տարածքներից: Յաջորդը կլինեն #Խոջալու, #Խանքենդի և …ԻԱ:
Հիւպատոսը ոչ միայն չի թաքցնում Ստեփանակերտի (Խանքենդի) հայաթափման հեռանկարը այլ նաև ծածկագրերով ակնարկ է կատարում Իրանի Ազրբէյջանին:

Հետաքրքիր է թէ արդեօք սա մեր հարևան դիւանագէտի հերթական թաքուն բաղձանքներն են թէ դա ևս Փաշինեանի հետ կայացած բանաւոր համաձայնագրերի շարքին է պատկանում: