Հնարաւո՞ր է Թրամփի թեկնածութիւնը սատարի ամերիկեան մէկ այլ կուսակցութիւն

Հնարաւո՞ր է Թրամփի թեկնածութիւնը սատարի ամերիկեան մէկ այլ կուսակցութիւն

Չորս տարին մէկ՝ ամռանը, ԱՄՆ երկու խոշոր կուսակցութիւնները՝ Դեմոկրատականն ու Հանրապետականն առաջադրում են երկրի նախագահի իրենց թեկնածուներին։ Այս տարի յուլիսին այդ նպատակով Միլուոկի քաղաքում հաւաքուելու են հանրապետակաները՝ ըստ ամենանի, իրենց ձայնը տալու Թրամփին։

Այս տարի ԱՄՆ Ազատական կուսակցութեան համագումարը ուշադրութեան կենտրոնում է։ Պատճառն այն է, որ այս տարի նահանգների մեծ մասի քուէաթերթիկներում առկայ է լինելու նաեւ այս կուսկացութեան թեկնածուի անունը։

Հարցումները ցոյց են տալիս, թէ որքան է թէժացել պայքարը դէմոկրատ Ջոյ Բայդենի, հանրապետական Դոնալդ Թրամփի եւ անկախ թեկնածու համարուող Ռոբերտ Քենեդիի միջեւ։ Սակայն էլ աւելի ուշագրաւ է, որ որոշ տատանուող նահանգներում Ազատական կուսակցութեան թեկնածուի օգտին պատրաստ են քուէարկել 10%-ից աւելին, ինչը կարող է լուրջ նշանակուիւն ունենալ ընտրութիւնների ելքի համար։

ԱՄՆ նախագահի Ազատական կուսակցութեան թեկնածուներն ամերիկեան լայն հանրութեանն անյայտ են։ Կուսակցութեան մօտ հազար պատուիրակներ որոշելու են, թէ, ի վերջոյ, ով է ներկայացնելու իրենց քաղաքական ուժը գալիք նախագահական ընտրութիւններում։

«Ազատական կուսակցութիւն. մեծ երեկոյ է լինելու: Ժողովի աւարտին մարդկանց մի մասը աջ կողմում են լինելու, միւսները՝ ձախ: Սակայն մի հարցում բոլորս համակարծիք ենք՝ պետութիւնը չափազանց մեծ վերահսկողութիւն ունի։ Ցանկանում ենք սահմանափակել այն ու իշխանութիւնը վերադարձնել ժողովրդին»,- ասում է Ազատական կուսակցութեան նախագահ Նաթան Պոլսկին։

Սակայն ազատականների համագումարում անսպասելի իրադարձութիւն է նախատեսուած․ շաբաթ երեկոյեան ելութով հանդէս է գալու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ըստ The Washington Post-ի, յորդորելու է սատարել իր թեկնածութիւնը:

Ազատական կուսակցութեան պատուիրակներից, Վիրջինիայի բնակիչ Ջեյմս Սենտ Ջոնի կարծիքով, Թրամփի նպատակը ուշադրութիւն գրաւելն է։

«Նրա համար հնարաւորութիւն է խօսել։ Կարող է խօսել, օրինակ, այլ մարդկանց առջեւ, որոնք, հաւանաբար, չէն լսի նրան: Սա է հիմնական պատճառը, որ նա ցանկանում է ելոյթ ունենալ»,- ասում է Ջոնը:

Անցած շաբաթ ելոյթ ունենալով Ազգային հրաձգային ասոցիացիայի ներկայացուցիչների առջեւ՝ Թրամփը զուսպ էր, թէ արդյօք կը յաջողուի ստանալ Ազատական կուսակցութեան աջակցութիւնը:

«[Ազատական կուսակցութեան հետ] նմանութիւններ շատ ունենք: Նրանք ողջամիտ մարդիկ են։ Որոշակի հարցերում տարբերութիւններ կան մէզ հետ, բայց պէտք է միանանք նրանց, քանի որ անկախ նրանից, թէ ով է առաջադրւում նրանք ստանում են իրենց 3%-ը, եւ մենք պէտք է ստանանք այդ 3%-ը, քանի որ չենք կարող թոյլ տալ, որ Ջոյ Բայդէնը յաղթի»,- ասում է Դոնալդ Թրամփը:

Սակայն Ազատական կուսակցութիւնում թերահաւատները քիչ չէն, որ Թրամփին կը յաջողուի այդ անել։

«Նա կը ստանա՞ ազատականների ձայնը: Ո՛չ: Կարո՞ղ են որոշ ազատականներ քուէարկել նրա օգտին: Անշուշտ, աեօ։ Դրանցից մէկը կը լինե՞մ։ Ո՛չ»,- ասում է Վերմոնտից ընտրուած Ազատական կուսակցութեան պատուիրակ Ան Լեպելթիէն:

Նախագահ Բայդէնը նոյնպէս հրաւիրուել է ազատականների համաժողովին՝ ելոյթ ունենալու, սակայն չի ընդունել առաջարկը։

VOA

Share