Աշխարհը սպասում է մերձաւորարեւելեան յետագայ զարգացումներին. արդեօ՞ք Իրանը կը հարուածի Իսրայելին

Աշխարհը սպասում է մերձաւորարեւելեան յետագայ զարգացումներին. արդեօ՞ք Իրանը կը հարուածի Իսրայելին

Բայդէնը երկուշաբթի հանդիպել է ազգային անվտանգութեան գծով իր թիմին՝ քննարկելու Մերձաւոր Արեւելքում ստեղծուած իրավիճակը։ Նա խօսել է նաեւ Յորդանանի թագաւորի հետ: Զուգահեռաբար՝ Իսրայելի վարչապետը նախազգուշացրել է, թէ Իրանն ու նրան ենթակայ ուժերը «ծանր գին» կվճարէն հրէական պետութիւնը գրոհելու դէպքում

Իսրայելի հասցէին Թեհրանից հնչող սպառնալքիների ֆոնին՝ լարուածութիւնը Մերձաւոր Արեւելքում շարունակում է աճել: Զուգահեռաբար՝ անհանգիստ է իսրայէլայ-լիբանանեան սահմանին, իսկ Գազայում ռազմական գործողութիւնները չէն դադարում:

Այս ամէնի ներքոյ՝ ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնը փորձում է նուազեցնել տարածաշրջանային լարուածութիւնը՝ անցած շաբաթ «Հեզբոլլահի» ու «Համասի» բարձրաստիճան ներկայացուցիչների սպանութիւնից յետոյ:

Անցած շաբաթուայ վերջին Սպիտակ տունը վերստին յայտարարեց, թէ հաւատարիմ է Գազայում պահուող պատանդների ազատ արձակման ու հրադադարի հաստատման գործին։ Միեւնոյն ժամանակ, Վաշինգտօնը ընդգծեց, թէ պատրաստ է արձագանքել զարգացումներին եւ ընդլայնել է իր ռազմական ներկայութիւնը տարածաշրջանում:

ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Ջոն Քիրբին փոխանցել է Fox News-ին․ «Դեռ հաւատում ենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը լաւագոյն միջոցն է այս պատերազմն աւարտին հասցնելու համար: Այնուհետեւ՝ այն, ինչ անում ենք [անցած տարուայ] հոկտեմբերի 7-ից, հետեւեալն է, որ Իսրայելն ունենայ ամէնը՝ իրեն պաշտպանելու համար։ Նաեւ [ջանքեր ենք գործադրում], որ այս պատերազմը չընդլայնուի»:

Դիտորդները նկատում են՝ տարածաշրջանում, իրօք, լարուած պահ է։

«Կարծում եմ՝ իրավիճակի այսչափ մտահոգիչ լինելու պատճառն նաեւ այն է, որ պարզ չէ, թէ ինչ կարող է անել Միացեալ Նահանգները»,- ասում է Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի վերլուծաբան Նատաշայ Հոլը:

Ամերիկեան մահմեդական համայնքի ներկայացուցիչները, որոնք քննադատում են Բայդենի վարչակազմին՝ Իսրայելին ցուցաբերուող աջակցութեան համար, նշում են, թէ Վաշինգտօնը պէտք է յստակ դիրքորոշում որդեգրի Գազայում շարունակուող իսրայէլական ագրեսիայի նկատմամբ:

«Միացեալ Նահանգներն ունի դիւանագիտական եւ քաղաքական գործիքների լայն շրջանակ՝ Իսրայելին պատասխանատուութեան ենթարկելու համար։ Խոսքը՝ օգնութեան, զինամթերքի ու զէնքի [տրամադրման], քաղաքական աջակցութիւնից [զրկելու], բռնութիւնների դիմած իսրայէլցի ծայրահեղ ու աջակողմեան վերաբնակիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին է»,- ասում է Ամերիկայ-իսլամական յարաբերութիւնների խորհուրդի ներկայացուցիչ Ռոբերտ ՄըքՔոուն:

Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուն ընդգծել է՝ իր երկիրը «վճռական է» Իրանի եւ նրա հովանու ներքոյ գործող ուժերի դէմ «բոլոր ճակատներում» պայքարելու հարցում։

«Ով կը սպանի մեր քաղաքացիներին ու վնաս կը հասցնի մեր երկրին, պատասխանատուութեան կէնթարկուի: Շատ ծանր գին է վճարելու դրա համար»,- յայտարարել է Նեթանեահուն։

Յորդանանի արտգործնախարարը օրերս Թեհրանում էր, եւ նախագահ Բայդէնը երկուշաբթի հեռախօսազրոյց ունեցաւ Յորդանանի թագաւոր Աբդալլահ Երկրորդի հետ։

Նատաշայ Հոլի խօսքով՝ Իրանի հետ ԱՄՆ նման շփումները՝ Կատարի ու Յորդանանի միջոցով կարող է նպաստել իրադրութեան մեղմացմանը:

«Պարզապէս խօսեք Իրանի հետ։ Փորձեք անդրադառնալ նրանց մտահոգութիւններին։ [Հաղորդակցութեան] ուղի ապահոուէք յատկապէս այս սարսափելի ժամանակներում: Կարծում եմ՝ այն անհրաժեշտ է, քան երբեւէ, քանի որ ԱՄՆ-ն ուղիղ չի խօսում Իրանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ»,- ասում է Նատաշայ Հոլը։

Ինչեւէ, դիւանագիտական շփումների ֆոնին՝ ռազմական գործողութիւնները տարածաշրջանում չէն մարում։ Պաղեստինեան կողմի փոխանցմամբ՝ անցած հոկտեմբերից ի վեր Գազայի հատուածում զոհուել է մօտ 40 հազար մարդ, եւ սրան գումարւում է անորոշութիւնը, թէ ինչ քայլեր է ձեռնարկելու Թեհրանը։

Կիրակի լրագրողը հարց ուղղեց նախագահ Բայդենին, երբ վերջինս դուրս էր գալիս եկեղեցուց, թէ արդյօք Իրանը զերծ կը մնա Իսրայելին հարուածելուց:

«Հուսով եմ, որ այդպէս է: Չգիտեմ»,- արձագանքել էր ԱՄՆ նախագահը:

VOA

Share