Իրանը Հայաստանին յայտարարում է, որ հարկաւոր է ճշգրտօրէն պահպանել այն պայմանաւորուածութիւնները, որոնք մենք ձեռք ենք բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը:
«Այսինքն ենթադրելի է, որ իրանական կողմից եղել են առաջարկութիւններ, որոնք մերոնք կամ չէն ընդունել, կամ համաձայնել են, բայց չէն իրականացնում, եւ Իրանը կտրուկ հարցը դնում է, ասելով՝ այն,ինչ պայմանաւորուել ենք, պէտք է կեանքի կոչել:
Իրանը պատրաստ է ռազմական դաշինք կնքել Հայաստանի հետ եւ ուժեր տեղակայել Սիւնիքում: Իրանական կողմը կենսականօրէն շահագրգռուած է, որ Սիւնիքը մնա հայապատկան: Նա նաեւ շահագրգռուած էր, որ Արցախը իր 12 հազար քկմ-ով մնար հայապատկան ,ուղղակի բացայայտ չէր ասում: Հիմա բաց տեքստով ասում են՝ կարող ենք անգամ զօրքեր տալ, էլ զէնքի մասին չեմ խօսում: Մենք յուսալի, որակեալ սպառազինութիւն ստանալու հնարաւորութիւնը թողած Ֆրանսիայի հետ ներկայացում են խաղում»,-ասաց նա:
Ջամալեանի խօսքով, Իրանը պատրաստ է այդ ամէն ինչին, միայն թէ Սիւնիքը մնա հայկական. «Եթէ այդ միջանցքը Սիւնիքով անցաւ, բոլորն էլ հասկանում են, որ Սիւնիքի անկումը լինելու է հակաիրանական հեռահար դաւադիր պլանների մի մասը: Սիւնիքը դառնալու է պլացդարմ Իրանի դէմ: Եթէ մենք սա ընդունէինք, իրանական կողմի արձագանքը այդքան ցաւագին չէր լինի»,-ասաց նա: