Իրանը ողջունում է Հարաւային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանութեան շրջանակներում եւ դէմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխութեան, այս մասին այսօր յայտարարել է Իրանի արտգործնախարարութեան խօսնակ Նասէր Քանանին լրագրողների հետ զրոյցում։
«Իրանն աջակցում է խաղաղութեանն ու կայունութեանը Հարաւային Կովկասում, եւ մենք ողջունում ենք տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանութեան շրջանակներում: Այդ շրջանակը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղութեան ամրապնդմանը»,- ասել է իրանցի դիւանագէտը։
«Մենք նաեւ յստակօրէն մեր անհամաձայնութիւնն ենք յայտնում միջազգային սահմանների փոփոխութեանը», – Իրանի պաշտօնական լրատուամիջոցների փոխանցմամբ՝ յայտարարել է Նասէր Քանանին։
Այս յայտարարութիւնից մի քանի օր առաջ էլ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր ընդգծել՝ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը կարմիր գիծ է։