Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախօսազրոյց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ, որի ընթացքում յայտարարել Է Անդրկովկասում օտարերկրեայ ուժերի ներկայութեան անթոյլատրելիութեան մասին:
Այս մասին Իրանի ԱԳ նախարարութիւնը յայտնել Է X (Twitter) սոցիալական ցանցում:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ Հայաստանի համատեղ զօրավարժութիւնները՝ Աբդոլլահիեանն օտարերկրեայ ուժերի ներկայութիւնն անուանել է «տարածաշրջանում իրավիճակի բարդացման պատճառ»:
Իրանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծել է, որ Հարաւային Կովկասի երկրների միջեւ տարաձայնութիւնները պէտք է կարգաւորուեն «երեք գումարած երեք» ձեւաչափի շրջանակներում, որը ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցութիւնը:
Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետ համատեղ EaglePartner 2023 զօրավարժութիւններն անցկացւում են Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-20-ը։