«Իրանը Հարաւային Կովկասի մէջ տիրող կացութեան վերաբերեալ յստակ դիրքորոշում Ունի».Քենաանի

«Իրանը Հարաւային Կովկասի մէջ տիրող կացութեան վերաբերեալ յստակ դիրքորոշում Ունի».Քենաանի

Իրանը Հարաւային Կովկասի շրջանին մէջ տիրող կացութեան եւ տարանցիկ միջանցքների վերաբերեալ յստակ դիրքորոշում ունի: ԻՐՆԱ հաղորդմամբ, այս մասին յայտարարել է Իրանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Նասեր Քենաանին:

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում շրջանի երկիրների մէջ խաղաղութիւն, կայունութիւն եւ անվտանգութիւն հաստատելու համար:

«Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցութեան զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների եւ երկրների տարածքային ամբողջականութեան ու ազգային գերիշխանութեան խախտման համար», ասել է Քենաանին:


ALIK- Իրանի ԱԳՆ խօսնակ Նասեր Քանանին երէկ՝ յունւարի 8-ին արձագանգելով Զանգեզուրի կեղծ միջանցքի մասին Թուրքիայի չարաբաստիկ յայտարարութեանը, ընդգծել է, որ առեւտրային եւ տարանցիկ համագործակցութեան զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների համար։

Parstoday.ir-ի համաձայն՝ թէեւ Իրանը բազմիցս յայտարարել է, որ թոյլ չի տալու աշխարհաքաղաքական ու սահմանային փոփոխութիւններ տեղի ունենան Իրանի հիւսիսում, եւ Հայաստանը նոյնպէս յայտարարել է, որ ոչ մի երկրի միջանցք չի տրամադրելու, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլուն յայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծն աւարտին հասցնել մինչեւ 2028 թւականը։

Իրանի ԱԳՆ խօսնակն այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարարի այս յայտարարութեան մասին ասել է. «Ես տեղեակ չեմ յայտարարութիւնների ճշգրտութեան մասին, բայց մենք ունենք յստակ դիրքորոշում տարածաշրջանում, յատկապէս Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան, միջանցքների ու տարանցիկ անցումների վերաբերեալ։ Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնումը յանուն խաղաղութեան եւ կայունութեան, եւ առեւտրատնտեսական, տրանսպորտային ու տարանցիկ համագործակցութեան»։

«Մենք մշտապէս ընդգծել ենք, որ առեւտրային եւ տարանցիկ համագործակցութեան զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների եւ երկրների տարածքային ամբողջականութեան եւ ազգային ինքնիշխանութեան խախտման համար»,- ասել է Քանանին։

Նշենք, որ Իրանի Իսլամական յեղափոխութեան առաջնորդն աւելի վաղ զգուշացրել էր միջազգային սահմանների անվտանգութեան վերաբերեալ եւ ասել. «Երկու կողմերը (Երեւանը եւ Բաքուն) չպէտք է ոտնձգութիւն կատարեն միջազգային սահմանների նկատմամբ եւ ահաբեկիչները չպէտք է տեղակայւեն մեր սահմանների մօտ։ Տեղեկութիւններ կան այդ մասին։ Ահաբեկիչները չպէտք է մօտենան մեր սահմաններին, որովհետեւ, եթէ նրանք անեն դա, խիստ պատասխան կը ստանան»:

Share