Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի եւ շարունակում է  պնդել իր այս դիրքորոշումը. Խամէնէի

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի եւ շարունակում է  պնդել իր այս դիրքորոշումը. Խամէնէի

Երեքշաբթի Յուլիս 30-

ԻԻՀ Առաջնորդ՝ Խամենէին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ նրան ուղեկցող պատուիրակութեան հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան հաստատուն քաղաքականութիւնը հարեւանների, յատկապէս Հայաստանի հետ յարաբերութիւնների ընդլայնումն է։

Առաջնորդը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Մենք խորապէս հաւատում ենք Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմանը, եւ երկու երկրների համագործակցութիւնը ամուր կերպով կը շարունակուի՝ սահմանուած շահերի հիմամբ եւ այլոց քաղաքականութիւններից անկախ»։ 

Pars Today-ի հաղորդման համաձայն, այս հանդիպմանը Խամենէին, շնորհակալութիւն յայտնելով Հայաստանի վարչապետին Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ  Փեզեշքեանի երդմնակալութեան արարողութեանը, ինչպէս նաեւ նահատակ Ռայիսիի յուղարկաւորութեան արարողութեանը ներկայ գտնուելու համար, ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականութեան  պահպանումը։  Նա ասել է․

 Իրանի Իսլամական Հանրապետութիւնը Զանգեզուրի երթուղին համարում է ի վնաս Հայաստանի եւ շարունակում է  պնդել իր այս դիրքորոշումը։

Իսլամական յեղափոխութեան առաջնորդն ընդգծելով, որ օտարները չպէտք է սահմանափակումներ ստեղծէն հարեւանների հետ երկրների յարաբերութիւնների համար, յաւելել է․

 Այն, ինչ,որ ապահւում է երկրների անվտանգութիւնն ու բարեկեցութիւնը,իրեն եւ մերձաւորներին ապաւինելն է եւ հեռուից, ոմանց կողմից իրականացուող քայլերը, ովքեր միջամտում են այլ երկնրէի ներքին գործերին,  կը վնասի նրանց։

Նա նաեւ անդրադառնալով  Իրանի ժողովրդի եւ երկրի հայութեան լաւ յարաբերութիւններին նշել է․

 Իրանահայերը մեծ դեր են ունեցել  պարտադրեալ պատերազմի ժամանակ, եւ ես անձամբ այցելել եմ բազմաթիւ հայերի բնակարաններ։ 

Իսլամական յեղափոխութեան առաջնորդն այնուհետեւ նշելով,որ  Հիսուս Քրիստոսի նկատմամբ յարգանքը  վերջնական եւ անուիճելի հարց է մուսուլմանների մօտ, ասել է․

 Մեր տեսակէտից՝ այս վիրաւորանքները աստուածային կրօնների մեծերի, այդ թւում՝ Հիսուս Քրիստոսի   նկատմամբ  դատապարտելի են:

Այս հանդիպմանը, որին մասնակցում էր Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջին փոխնախագահ Մոհամմադռեզայ Արեֆը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը, իր գոհունակութիւնը յայտնելով երկու երկրների միջեւ ընդլայնուող յարաբերութիւնների առնչութեամբ, Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ՝ Մասուդ Փեզեշքեանի հետ իր երկխօսութիւնը, դրական եւ կառուցողական  է  գնահատել եւ ասել է.- «Հայաստանը բազմիցս յայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի իր տարածքում»։ 

Փաշինեանը Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւններն անուանել է ռազմավարական եւ իր գոհունակութիւնը յայտնել երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման ու դիւերսիֆիկացման կապակցութեամբ։ Նա կարեւոր է գնահատել այս գործընթացի շարունակականութիւնը։

Share