Իրանի էկոնոմիկայի նախարարը ՌԴ նախագահի օգնականի հետ հանդիպմանն ասել է․- Ակնկալում ենք, որ Ռուսաստանը լրջօրէն կաջակցի Հիւսիս-Հարաւ միջանցքի նախագծին։
Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասէր Հեմմաթին Ռուսաստանի Դաշնութեան նախագահի օգնական Իգոր Լեւիտինի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Հիւսիս-Հարաւ միջանցքի նախագծի հնարաւորինս շուտ իրականացումը` որպէս առեւտրային համագործակցութեան ամրապնդման յարմար տարանցիկ ճանապարհ:
Հեմմաթին յաւելել է. «ԻԻՀ կառավարութիւնն աջակցում է այլ երկրների ներդրումներին այս ուղղութեամբ եւ պատրաստ է նպաստել այլ երկրների մասնակցութեանը այս նախագծին՝ տրամադրելով յատուկ ներդրումային հնարաւորութիւններ»։
Իրանի էկոնոմիկայի նախարարը ընգծեց. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը լրջօրէն կաջակցի «Հիւսիս-Հարաւ» միջանցքի նախագծին»:
Հեմմաթին այնուհետեւ յոյս է յայտնել Իրանում ռուսական ներդրումների ընդլայնման առնչութեամբ, յատկապէս նաւթային եւ լոգիստիկ եւ տարանցիկ ենթակառուցուածքային նախագծերում։
Ռուսաստանի նախագահի աւագ օգնական Իգոր Լեւիտինը յայտարարելով այս երկրի նախագահի կողմից Ռաշտ — Աստարայ նախագծի իրականացման համար միջոցներ յատկացնելու մասին, ասաց. «Բեռների քանակը, որոնք կարող են տեղափոխուել այս նախագծի գտնուելու վայրից, կազմում է աւելի քան 15 միլիոն տօննայ, որը կարող է հասնել մինչեւ 30 եւ 50 միլիոն տօննայ»։
Լեւիտինը նաեւ յայտարարեց ՌԴ նախագահի յատուկ հրամանը՝ «Հիւսիս-Հարաւ միշանցքի» նախագիծը հնարաւորինս արագ իրականացնելու վերաբերեալ եւ ասաց. «Ըստ կարգադրութեան՝ այս նախագծի իրականացումը սկսուել է, եւ այն իրականացնում է Ռուսաստանի «ՎՏԲ» բանկը»։
Ռուսաստանի նախագահի աւագ օգնականը նաեւ ընդգծեց. «Ներկայումս աւարտուած է Հիւսիս-Հարաւ միջանցքի նախագծի առաջին մասը (տեխնիկական մասը), եւ մենք պէտք է համաձայնեցնենք էկոնոմիկայի նախարարութեան հետ՝ գործադրման փուլը սկսելու համար»։