Իրան-Հայաստան յարաբերութիւնների ընդլայնման նպատակով, Իրանի Իսլամական խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արա Շահվերդեանի գլխաւորութեամբ բարեկամական խումբը, կիրակի՝ յունւարի 12-ին պաշտօնական այցով մեկնել է Հայաստան:
ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Իրան բարեկամական խմբի հրաւէրով Երեւան ժամանած իրանական պատւիրակութեանը անդամակցում են՝ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, նաեւ Սէյէդ Մոհամմադ Սադաթ Էբրահիմին եւ Սէյէդ Մոհամմադ Ջամալիանը:

Պատւիրակութեան նախագահ՝ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, այցի մասին «ԱԼԻՔ»-ի հարցին ի պատասխան նշել է, որ պատւիրակութեանը դիմաւորել են ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին, դեսպանատան անձնակազմը եւ ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահը եւ անդամները: Իրանական պատւիրակութիւնը երեկոյեան հիւրընկալւելով Իրանի դեսպանատնում, մտքերի փոխանակում են կատարել եւ քննարկել մի շարք հարցեր:

Այսօր առաւօտեան պատւիրակութիւնը հանդիպումներ է ունենալու ՀՀ ԱԺ-ի Հայաստան-Իրան բարեկամական խմբի, ՀՀ բարձրաստիճան պաշտօնատարների, ինչպէս՝ ՀՀ Ազգային Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի, ԱԺ-ի փոխնախագահի, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի եւ խորհրդարանական հարցերով այլ պտասխանատուների ու յանձնաժողովների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւելու է երկկողմ յարաբերութիւնների ամրապնդմանը միտւած հարցեր, յատկապէս խորհրդարանական համագործակցութեան ընդլայնմանը, ռազմավարական յարաբերութիւնների ամրապնմանը, ենթակառուցւածքների եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցութիւնների զարգամանն առնչւող թեմաներ:
Ալիք