Վաղը ՀՀ վարչական դատարանում 15։30 սկսուելու է ՀՀ ԱԳՆ դէմ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորներ՝ Քրիստինէ Վարդանեանի, Աննա Գրիգորեանի, Արթուր Խաչատրեանի եւ իմ բողոքի քննութիւնն ընդդէմ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան՝ իր ֆեյսբուքեան էջում հայտնել է Գեղամ Մանուկեանը:
Նա նաեւ նշել է. «Կյիշէք, որ Նիկոլի միանձնեայ որոշմամբ, ԱԳՆ հնազանդ կատարմամբ մեզ արգելուեց յետագայում ծանօթանալ Ադրբեջանի հետ քննարկուող պայմանագրի փոխանակուող նախագծերին։
Ընդ որում որեւէ հիմնաւորում գերատեսչութեան կողմից չէր տրուել։
Դեռ 2024-ի նոյեմբերին մեր հայցադիմումը դատարանը՝ դատաւոր Ռոբերտ Մաքեանի նախագահութեամբ, վարոյթ ընդունելու որոշում էր կայացրել։
Վաղն առաջին հանդիպման օրն է՝ դատարանում, 15։30-ին, հասցէն՝ Գարեգին Նժդեհի փողոց, 23 շէնք, 1-ին յարկ, թիւ 1 դատական նիստերի դահլիճ։
Չենք յոգնելու, հետեւողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրութեան համար յոյժ կարեւոր փաստաթղթին ծանօթանալու մեր իրաւունքը վերականգնելու հարցում։
Յանուն Հայաստանի Հանրապետութեան։
Յանուն Արցախի։
Յանուն մեր ժողովրդի»։

Գեղամ Մանուկեանը նաեւ տեղադրել է Արարատ լեռան նկարը եւ կից գրել.
«Հ.Գ. լուսանկարում Արարատի գեղանկարն է ՀՀ ԱԳՆ այն սենեակում, ուր աւանդաբար ծանօթանում էինք այդ չարչրկուած նախագծի հետ։ Հիմա չգիտեմ, նկարը տեղու՞մ է… թէ՞ հեռացրել են»։