Հարցազրոյց՝ Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի կնոջ հետ

Հարցազրոյց՝ Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի կնոջ հետ

Դաւիթն առողջական խնդիրներ ունէր, նոր փաստաբանի հետ չենք կարողացել կապ հաստատել.

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը մօտ մէկուկէս տարի է՝ ապօրինաբար պահւում է Բաքւում։ Իշխանեանին ձերբակալել են հոկտեմբերի 3-ին։ Նրա՝ Բաքւում յայտնուելու, առողջական վիճակի, պահման պայմանների ու ընթացող դատաւարութեան մասին ABC media-ն զրուցել է կնոջ՝ Յասմիկ Սարգսեանի հետ։

-Դաւիթ Իշխանեանի գերի ընկնելու մասին տարբեր վարկածներ են շրջանառւում, ասում են՝ նա առհասարակ չի եղել Ադրբեջանի պահանջած անձանց ցանկում, ինչպե՞ս ստացուեց, որ ընտանիքի հետ դուրս չեկաւ Արցախից եւ 3 նախկին նախագահների հետ նա եւս ձերբակալուեց, Ձեզ ի՞նչ է յայտնի։

-Մենք էլ միայն այդ վարկածների մասին գիտենք։ Ինքը մէզ հաւատացնում էր, որ իր անունն Ադրբեջանի պահանջած անձանց ցուցակում չկայ, ասում էր, որ անհոգ լինենք, չմտահոգուենք, դուրս գանք Արցախից, իսկ ինքն անպայման կը գայ։ Այլ տեղեկութիւն չունենք, որովհետեւ երբ հասանք Երեւան, այլեւս չէինք կարողանում կապուել Դաւիթի հետ, կապ չկար։ Մեր երեխաներն իրենց ընտանիքիների հետ սեպտեմբերի 28-ին են դուրս եկել Ստեփանակերտից, իսկ ես՝ սեպտեմբերի 30-ին, պայմանաւորուել էինք, որ ինքն էլ հոկտեմբերի 3-ին է դուրս գալու։

-Իսկ ինչպե՞ս կազմակերպեցիք Արցախից Երեւանը գալը։ Ընտանիքը դժուարութիւններ ունեցա՞վ Հակարիի անցակէտում։

-Ինչպէս բոլոր արցախցիները, այդպէս էլ մենք ենք դուրս եկել Արցախից։ Որպէս Դաւիթ Իշխանեանի ընտանիք յատուկ դժուարութիւններ չէն եղել։

-Դաւիթ Իշխանեանն Արցախում առողջական խնդիրներ ունե՞ր, այժմ ի՞նչ խնդիրներ ունի,  ի՞նչ տեղեկութիւններ ունեք նրանց պահման պայմանների ու դատաւարութեան ընթացքի մասին։

-Աեօ, ունէր առողջական խնդիրներ։ Ուներ ողնաշարի, լեղապարկի, մարսողական համակարգի խնդիրներ։ Չեմ կարող ասել, թէ ինչ վիճակում է, Դաւիթը չի սիրում տրտնջալ, գիտի, որ շատ մտահոգ ենք իր համար: Երբ խօսում ենք, ասում է, որ լաւ է, ամէն ինչ նորմալ է։ Պահման պայմանների մասին էլ ասում է՝ ամէն ինչ լաւ է։ Հիմա փաստաբանը փոխուել է, սակայն նախորդը մէզ հետ պարբերաբար կապւում էր, ինչ-որ պէտք էր, հասցնում էր, իսկ նոր փաստաբանը չի կապւում մէզ հետ։ Փաստաբանը փոխուել է նախքան դատաւարութեան մեկնարկը։ Նախորդ փաստաբանն առողջական խնդիրներ է ունեցել, նոյնիսկ երկար ժամանակ չէր կարողանում այցելել Դաւիթին, իսկ նոր փաստաբանի հետ դեռեւս չենք կապուել։

-Ադրբեջանական մամուլում տեղեկութիւն է տարածւում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գրասենեակը փակելու մասին, բայց ռազմագերիների շփումն ընտանիքների հետ, ծանրոցների, նամակների փոխանցումն այս կառոյցն է կազմակերպում, ԿԽՄԿ-ի փակուելուց յետոյ ո՞վ պիտի զբաղուի այդ հարցերով։

-Այդ լուրը շատ ցաւալի է, որովհետեւ Կարմիր խաչը հսկայական գործ է արել՝ նամակներ, նկարներ, տեղեկութիւն՝ առողջութեան մասին, այս ամէնը այդ կազմակերպութեան միջոցով էինք անում։ Իսկ թէ ով է զբաղուելու նրանցից յետոյ այդ ամենով, դեռեւս չգիտենք։ Սա մէզ համար չափազանց մտահոգիչ է։

-Հայաստանի կառավարութիւնից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ասում են՝ լուռ են, բայց շարունակում են աշխատանքն այդ ուղղութեամբ, այդ աշխատանքը Ձեզ համար տեսանելի՞ է։

–Ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հաւատալ, որ աշխատում են, սակայն որեւէ արդիւնք չենք տեսնում։ Ակնկալում ենք աւելի ակտիւ աշխատանք։

Share