abcmedia.am
Տաւուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների դէմ՝ սոցցանցերում սպանութեան, բռնութեան կոչերն ու հայհոյանքների տեղատարափը չի դադարում։ Օրեր առաջ Դեմիրճեան փողոցում տեղի ունեցած միջադէպից ու միջադէպը սատարող իշխանական յայտարարութիւններից յետոյ, սոցիալական հարթակներում չէն դադարում նմանատիպ կոչերն ու գրառումները։ յաճախ սրանք ուղղորդուած են լինում ինչ-ինչ խմբաւորումների կողմից՝ հասարակութեան պառակտման նպատակով։ ՀՀ սահմանադրութեամբ քրէական պատասխանատուութեան պիտի ենթրակուեն այն անձինք, ընդ որում հանգամանքը ծանրացնող յօդուածով, ովքեր ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրօնով, քաղաքական կամ այլ հայեացքներով պայմանաւորուած ատելութեան, անհանդուրժողականութեան կամ թշնամանքի շարժառիթով կոչեր են կատարել։ Նոյն դրդապատճառներով պայմանաւորուած մարդուն կեանքից զրկելու կոչերը եւս քրէական պատասխանատուութեան պիտի ենթարկուեն ըստ սահմանադրութեան, բայց ինչպէս իրաւապաշտպանն է պնդում, Հայաստանում այն կիրառւում է բացառապէս ընդդիմութեան վրայ, այն էլ՝ ապօրինի։
Իրաւապաշտպանն ու մեդիափորձագէտն են մանրամասնում։ Մանրամասները՝ տեսանիւթում։