Թուրքիայում նորից խօսել են «Միջին միջանցքից»

Թուրքիայում նորից խօսել են «Միջին միջանցքից»

Հոկտեմբերի 25-ին Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցուածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրիւսել՝ մասնակցելու Global Gateway Forum-ին, հանդիպել է ԵՄ տրանսպորտի հարցերով կոմիսար Ադինայ Վալեանին:

Նա անդադարձել է Միջին Ասիայի եւ Եւրոպայի միջեւ կայուն տրանսպորտային կապերի մասին յունիսի 30-ին հրապարակուած մի զեկոյցի, որում Թուրքիան տեղ չի գտել: 

Այս կապակցութեամբ Ուրալօղլուն ասել է. «Անշուշտ հասկանում եք, որ առանց Թուրքիայի` խօսք չի կարող գնալ որեւէ Միջին միջանցքից: Ակնյայտ է, որ այս աշխատանքների վերաբերեալ կայացուելիք ներդրումային որոշումները կարիք ունեն այնպէս թարմացուելու, որ ներառեն նաեւ Թուրքիան»:

Share