«Խաղաղութեան» պայմանագրի վերջնականացման եւ սեղմ ժամկէտներում

«Խաղաղութեան» պայմանագրի վերջնականացման եւ սեղմ ժամկէտներում

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Յայտնում է Արտաքին գործերի նախարարութիւնը:

«Կողմերը շարունակել են «Խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցութիւնները եւ պայմանաւորուել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման եւ սեղմ ժամկէտներում կնքման ուղղութեամբ:

Կողմերը գնահատել են Թուրքիայի հիւրընկալութիւնը»,- նշւում է հաղորդագրութիւնում:

Share