Սրապիոնյանական ուղիով

Սրապիոնյանական ուղիով

Վահէ Սարգսեան

2013 թ. նոյեմբերի 30-նն էր: Ջաւախքում (Նինոծմինդայում) տեղի էր ունենալու ՀԱԵ Վիրահաեօց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից հիմնուած «Ռաֆայել Ջաւախ» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնի բացումը:

Վաղ առաւօտեան ճանապարհուեցինք Երեւանից: Երեւանից Աշտարակ դուրս եկող խճուղու վրայ դիմաւորեցինք Սփիւռքի նախարարի տեղակալին (նշանակուել էր նոյն թուականի սեպտեմբերին), ով համեստաբար արգելեց դիմացը նստող մարդուն իջնել մեքենայից (իրենից տարիքով էր), նստեց հետեւի նստարանին՝ իմ կողքը: Ճանապարհին՝ խօսքուզրոյցի ժամանակ, կարճ ժամանակում այնքան հարազատ գաղափարներ, արժէքներ ու «դաւանանք» ի յայտ եկան, որ մինչ տեղ հասնելը գրեթէ բարեկամացանք:

Յիշում եմ՝ հայ-վրացական կնճռոտ յարաբերութիւնները քննարկելիս յիշեցինք Զորաւար Անդրանիկի յայտնի խօսքերը 1918 թ. տեղի ունեցած հայ-վրացական պատերազմի մասին, որը մեծ զօրավարը ասել էր Վրաստանի արտգործանախարար Գեգեչկորուն՝ Հովհ. Թումանեանի ներկայութեամբ.

«Քննութիւն չպիտի ընեմ, թէ որ մէկն էր մեղաւոր: Եթէ դուք այս երկու ժողովուրդներուն մէջ սիրոյ խարիսխը չի դնեք, երկուքն ալ պիտի տուժէն: Տարբերութիւնը պիտի ըլլայ ձեր եւ մեր՝ մէկ գիշեր: Իրիկունը մեր դիակը պէտք է վերցնեն, առաւօտն ալ ձերը»:

Անդրանիկի այս խօսքերը փոխնախարարը մէջբերեց նաեւ միջոցառման արարողութեան շրջանակներում՝ վրացի հիւրերի ներկայութեամբ: Մինչ օրս չեմ մոռանում նրա պատմական խօսքը, որի ժամանակ մենք առանձին հպարտութեամբ էինք լցուած, բոլորիս հայեացքները մէկ բան էին ասում՝ ի՜նչ լաւ է, որ այսպիսի լուսաւոր, ազդու եւ բարձր, շատ խորը մտքի տէր պաշտօնեայ էր եկել Երեւանից Ջաւախք: Մեր բարեկամութիւնը վերադարձից յետոյ վերածուեց ընկերութեան, ընկերութիւնը՝ հարազատութեան: Եւ իր պաշտօնավարման 5 տարիների ընթացքում (ազատուեց այս չարիքի իշխանութեան օրօք՝ 2018 թ. մայիսին) Սփիւռքի նախարարութիւն իւրաքանչիւր այցիս ժամանակ, հայագիտական-հայապահպանական իւրաքանչիւր նախաձեռնութեան, միջոցառումների եւ այլ առիթներով հանդիպումների ժամանակ յանձնին նախարարի տեղակալի, տեսնում էի որքան պարզ ու շիտակ, այնքան էլ խորը, չափազանց խորը մարդու. նա ինձ համար չափանիշ էր, սեփական պաշտօնի հանդէպ մեծ պատասխանատուութիւնը, աշխատանքի հանդէպ անսահման նուիրումը, մտաւորականի իր բարձր տեսակն անշեղօրէն պահելու, հայրենիքին, պետութեանը ծառայելու անհագ մղումը, հայի ամենաբարձր ու նախանձելի յատկանիշներն իր մէջ անթեղած տեսակ:

Յիշում եմ, երբ ճանապարհին հարցրի` համալսարանում դասէրը կարողանալու՞ է պահել, ասաց` ոչ միայն չի կտրուելու դասախօսական, գիտական կեանքից, այլեւ նախարարի առաջարկին համաձայնուել է միայն այդ պայմանով։

Պաշտօնից ազատուելուց յետոյ, երբ արդէն չարիքի իշխանութեան կողմից սկսուել էին ազգային արժէքների ու հայկականութեան դէմ ոտնձգութիւնները, նա առաջին իսկ պահից զինուորագրուեց պայքարին։ Նրան կարելի էր տեսնել այնտեղ, որտեղ հասել էր նեռի կործանիչ ձեռքը։ Անողոք հարցազրոյցներ, մտաւորական ընկերների հետ ոչ միայն մասնակցում, այլեւ ինքն էր նախաձեռնում բազմաթիւ հաւաքներ, քննարկումներ, միջոցառումներ, անգամ ընդվզման գործողութիւններ։Երբ իր սիրելի Մայր բուհից հեռացրին, չնայած խորը վիրաւորանքին ու ցաւին, նա աւելի եռանդով լծուեց պայքարին։ Մի բան ասեց միայն` ինչ էլ լինի` ես իմ բաժին կռիւը տալու եմ։

Դժուար, շատ դժուար է պատկերացնել հասարակական, մտաւոր կեանքն առանց նրա խոհուն, պայծառ ու հայաբոյր ներկայութեան, համարձակ ու նետահարող խօսքի։ Նաեւ ու մեծապէս նրանով էր իմաստաւորւում մեր` արագօրէն հայազրկուող ու տեսակազրկուող միջավայրը. նա աղն էր հաեօց պայքարի։ Նա սիրեց կեանքը, Հայրենիքը, հաեօց հզօր մշակոյթը, լեզուն ու գրական դէմքերին այնքան խորը, որ սկսեցին հէնց իրենով չափել ու ճանաչել այդ բարձր արժէքներն ու հաղորդակից դառնալ դրանց։ Աեօ, նա չափանիշ էր, արժէքներ կրող ու թելադրող տեսակ, իրական էլիտայ, արիստոկրատիայի մարմնացում։

Մեր պարտքն է` դարձնել նրան մտաւորականի էտալոն, քայլել եւ սերունդներին տանել նրա ճշմարիտ ու լուսաւոր յետագծով, ՍՐԱՊԻՈՆՅԱՆԱԿԱՆ ՈՒՂԻՈՎ։

Հաւերժ խոնարհում, Մեծ ուսուցիչ:

Share